Փաստահեն հետազոտությունների և քաղաքականության (Policy) երկխոսության ոլորտի մասնագետ՝ աջակցելու ծրագրի թիրախային ՔՀԿ-ներին քաղաքականության (Policy) հետ առնչվող հարցերում ներգրավվածությանը

 

Ընդհանուր տեղեկատվություն

Ծրագրի մասին. «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում Թիմ Եվրոպա նախաձեռնության, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզում դիմակայուն սոցիալական ծառայությունների համակարգի ստեղծումը: Ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ համագործակցելով «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ: Ծրագիրը հիմվում է երեք հիմնական ուղղությունների վրա․ բարելավել ՔՀԿ-ների կարողությունները սոցիալական բարձրակարգ ծառայություններ մատուցելու գործում, ստեղծել մասնակցային պլանավորման ու ծառայությունների մատուցման կայուն մեխանիզմներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, և խթանել քաղաքականության շուրջ երկխոսությունը համայնքային հիմքով սոցիալական ծառայությունների երկարաժամկետ ֆինանսավորման համար: Ծրագիրն աջակցում է համայնքային իշխանությունների  կողմից տրամադրվող ժամանակավոր դրամական աջակցության և կարճաժամկետ սոցիալական ծառայությունների համակարգից անցմանը դեպի համապարփակ և դիմակայուն համակարգի,  որը կհանգեցնի համայնքային սոցիալական ծառայությունների կայունությանը, այդ թվում նաև ֆինանսավորման տեսանկյունից՝ նպաստելով անհավասարության և խոցելիության մակարդակի նվազմանը:

«Հայկական Կարիտաս»-ը օգտագործում է իր փորձը՝ աջակցելով ՔՀԿ-ների նպատակային կարողությունների զարգացմանը՝ կենտրոնանալով փաստահեն հետազոտությունների, շահերի պաշտպանության, քաղաքականության շուրջ երկխոսությանը և մոնիթորինգին: Աշխատարանների, թեմատիկ ուսուցումների և ուղղակի աջակցության միջոցով ՔՀԿ-ները ձեռք կբերեն կարողություններ՝ գնահատելու քաղաքականության շրջանակ, մշակելու տվյալահեն առաջարկություններ և խթանելու սոցիալական ծառայությունների ներառական ու արդյունավետ բարեփոխումները: Ծրագիրը կարևորում է ՔՀԿ-ների համագործակցությունը շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

Վերը նշված նպատակներին հասնելու նպատակով մասնագետը կիրականացնի կարողությունների զարգացման միջոցառումներ՝ բարելավելու ծրագրային նպատակային ՔՀԿ-ների շահերի պաշտպանության հմտությունները, ինչը իրնեց թույլ կտա զգալի ներդրում կատարել քաղաքականության մշակման և օրենսդրական բարեփոխումների հանրային քննարկումներում: Ի վերջո,  մասնագետը կաջակցի ՔՀԿ-ներին տեղական մակարդակում նախաձեռնություններ իրականացնելու, համայնքային հիմքով սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորումն ապահովելու և երկարաժամկետ լուծումներ խթանելու գործում:

 

Տևողությունը

3-4 ամիս

Վայր

Հեռավար և Սյունիքի մարզում, Հայաստան

Աշխատանքի մեկնարկի ամսաթիվ

2025թ.-ի մարտի 3-ից

Հաշվետու է

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ծրագրի ղեկավարին («Հայկական Կարիտաս»)

Պայմանագրի տեսակ

Ծառայությունների մատուցման պայմանագիր

 

Նպատակը

Մասնագետը աջակցելու է ծրագրի թիրախ ՔՀԿ-ներին.

  • Բարելավել օրենսդրական և քաղաքականության (policy) գործընթացների վերաբերյալ ծրագրի թիրախ ՔՀԿ-ների կարողությունները:
  • Հզորացնել շահերի պաշտպանության հմտությունները՝ արդյունավետորեն ներգրավվելու կառավարության հետ քաղաքականության վերաբերյալ երկխոսության մեջ՝ ներառյալ նախարարությունները և հարակից գերատեսչությունները, ԱԺ-ն և այլն:
  • Ներկայացնել հիմնավոր, փաստահեն առաջարկություններ սոցիալական ծառայությունների օրենսդրության և քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ:
  • Ապահովել ՔՀԿ-ների քաղաքականության ներգրավման շուրջ ու կարողությունների զարգացման արդյունավետ գործընթացները:

 

Հիմնական պարտականություններ

Կարողությունների զարգացում.

  • Կատարել կարիքների գնահատում՝ ծրագրի թիրախ ՔՀԿ-ների շահերի պաշտպանության հմտությունների և քաղաքականության մշակման շուրջ ներգրավման կարողությունների և հնարավորությունների շրջանակում։
  • Մշակել և իրականացնել դասընթացներ և աշխատարաններ, որոնք նախապես համաձայնեցված են ծրագրային կոնսորցիումի թիմի հետ («Մարդը կարիքի մեջ» ՀԿ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ), շահերի պաշտպանության ռազմավարությունների, քաղաքականության վերլուծության և շահագրգիռ կողմերի ներգրավման թեմայով։

Քաղաքական երկխոսության կազմակերպում.

  • Կազմակերպել և վարել խորհրդատվություններ ՔՀԿ-ների և պետական/Ազգային ժողովի ներկայացուցիչների միջև:
  • Աջակցել ՔՀԿ-ներին քաղաքականության վերաբերյալ հուշագրեր, դիրքորոշումների փաստաթղթեր և առաջարկություններ մշակելու գործում, որոնք ազդեցություն կունենան սոցիալական ծառայությունների օրենսդրության վրա:

Կարդալ ավելին․․․