Ծրագրի տևողությունը` 01.09.2024-01.09.2025

Շահառուների թիվը՝ 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք տեղահանված Լեռնային Ղարաբաղից

Ծրագրի իրականացման վայրը՝ ք. Արտաշատ (Արարատի մարզ)

 

Նպատակը

Այս ծրագիրը նպաստում է Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիական անձանց տառապանքների մեղմացմանը և օգնում է տարբեր շահագրգիռ կողմերին թեթևացնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած բեռը:

Այս ծրագիրը մարդասիրական ծրագիր է և նպաստում է հունգարա-հայկական հարաբերությունների բարելավմանը։

Այս ծրագիրը նպաստում է Հունգարիայի հեղինակության ապահովմանը Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հայերի շրջանում:

 

Ծրագրի շահառուները

Ծրագրի շահառուներն են 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

Թիրախ տարածքը Արարատի մարզի Արտաշատ քաղաքն է:

 

Գործողություններ

  • Տարեցների խնամքի և տնային խնամքի ծառայությունների շրջանակներում խնամքի և ինտեգրման ապահովում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց,
  • Համայնքի դիմակայունության բարձրացում և պատերազմից տուժած և տեղահանված ընտանիքների ինտեգրում, փախստականների պատսպարում:
  • Լեռնային Ղարաբաղի տեղահանված տարեցների հիմնական կարիքների (հրատապ օգնություն և տարրական խնամք) բավարարում, աջակցություն տեղավորման և բնակարանային խնդիրներ ունեցող անձանց ինտեգրման գործում,
  • Տարեցների խնամքի և տնային խնամքի ծառայությունների տրամադրում խոցելի տարեցներին, տարեցների կենտրոնների և ցերեկային խնամքի ծառայությունների զարգացում, տարեցներին առողջապահական հետազոտությունների և կանոնավոր բժշկական զննումների տրամադրում, տնային առողջապահական ծառայությունների զարգացում, օրինակ՝ տնային խնամքի աշխատողների վերապատրաստում, հետ-տրավմատիկ աջակցություն և հոգեկան առողջության ծառայությունների տրամադրում,
  • Առավել խոցելի տարեցների ընտրություն, ովքեր ունեն ինքնասպասարկման սահմանափակ կարողություններ,
  • Թեմայի վերաբերյալ իրազեկության բարձրացում և զգայունացում,
  • Աջակցություն ինտեգրմանը (միջնորդություն, ծրագրեր)

 

Բյուջե՝ 47,147,360 HUF

Դոնոր՝ Hungary Helps/Հունգարական Օգնություն

Ծրագրի ղեկավար՝ Տիգրանուհի Տարախչյան

Համակարգող՝ Արմեն Նազարյան