Ծրագրի տևողությունը՝ 24 ամիս, 01.08.2023-31.07.2025

Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի

Շահառուներ`

Անմիջական շահառուներ՝

  • բռնության ենթարկված կանայք և երիտասարդ աղջիկներ,
  • հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ,
  • հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ կամ խնամակալներ,
  • անապահով պայմաններում բնակվող երիտասարդ աղջիկներ, ովքեր հեշտությամբ կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ,
  • միայնակ մայրեր,
  • ամուսնալուծված կանայք,
  • բազմազավակ մայրեր, որոնց ամուսինները գործազուրկ են
  • փախստականներ և սոցիալապես անապահով ընտանիքների կանայք:

 

Անուղղակի շահառուներ՝

  • ծրագրում ներգրավված ուղղակի շահառուների երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ

Ծրագրի նպատակը՝

Աջակցել կայուն, ներառական և հավասար տնտեսական աճին՝ նպաստելով  կանանց տնտեսական հզորացմանը:

Ծրագրի նկարագրությունը՝

Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպվելու են 12 ամսյա հմտությունների և ձեռներեցության զարգացման դասընթացներ, որոնց շնորհիվ մասնակիցները կունենան անհրաժեշտ հմտություններ և փորձ՝ իրենց սեփական բիզնեսը ղեկավարելու համար:

Ծրագիրը կնպաստի աղքատության խնդրի լուծմանը՝ կանանց տնտեսական հզորացման միջոցով, որը կսկսվի բազմակողմանի ուսուցումից՝ ընդգրկելով հմտությունների ուսուցումն ու գիտելիքների փոխանցումը հագուստի, ձեռներեցության, տնային տնտեսության ոլորտներում: Ծրագրին կմասնակցեն 40 կանայք՝ բաժանված 4 խմբերի, ովքեր կհամապատասխանեն ծրագրի պահանջներին:

Ծրագրի նպատակները:

  • 40 շահառու կանանց (ընտանիքների) կարողությունների (հմտությունների և ռեսուրսների) հզորացում՝ տնտեսական գործունեության հաջող իրականացման համար:
  • 40 շահառու կանանց ինքնավստահության բարձրացում:
  • Ծրագրի ֆինանսական կայունության բարձրացում:

 

Ծրագրի գործընկեր՝ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռենովաբիսի կողմից

Բյուջե՝ 76 500 Եվրո (ՀԿ-ի կողմից ներդրում՝ 2 000 Եվրո)

Ծրագրի ղեկավար՝ Գայանե Նորիկյան