11«Հայկական Կարիտաս»-ը (ՀԿ) իր գործող ռազմավարական վեց ուղղություններից մեկի՝ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ուղղությունն ամբողջականացնելու համար գործարկում է գործողությունների նոր փուլ: Նոր եռամյա ռազմավարությունն իր գործողությունների ծրագրով մշակվել է հաշվի առնելով այդ նպատակը՝ Օքսֆամ/ՕքսԵՋեն ՀԿ-ի ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) փորձագետ Զարուհի Տոնոյանի ակտիվ ուղղորդմամբ եւ խորհրդատվությամբ:

 

unnamed«Հայկական Կարիտաս»-ը (ՀԿ) իր գործող ռազմավարական վեց ուղղություններից մեկի՝ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ուղղությունն ամբողջականացնելու համար գործարկում է գործողությունների նոր փուլ: Նոր եռամյա ռազմավարությունն իր գործողությունների ծրագրով մշակվել է հաշվի առնելով այդ նպատակը՝ Օքսֆամ/ՕքսԵՋեն ՀԿ-ի ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) փորձագետ Զարուհի Տոնոյանի ակտիվ ուղղորդմամբ եւ խորհրդատվությամբ: Ռազմավարությունն ԱՌՆ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման դաշտում գործող շահագրգիռ կողմերին պաշտոնապես ներկայացվեց սույն թվականի մարտի 23-ին: Ներկայացման ընթացքում ներկա էին ԱԻՆ նախարարաության ներկայացուցիչներ՝ ներառյալ Ճգնաժամային կառավարման ակադեմայի, ինչպես նաեւ պետական եւ ոչ-պետական կառույցների ներկայացուցիչներ: Անցկացման վայրը սիրով տրամադրվել էր ԱՌՆԱՊ Հիմնադրամի կողմից:

Միջոցառման սկզբում ՀԿ-ի Ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգյանը ողջունեց հյուրերին եւ ներկայացրեց ՀԿ-ի 21-ամյա անցած ուղին, ռազմավարական ուղղությունները, աշխարհագրական ծածկույթը, ինչպես նաեւ կազմակերպության ծավալած բազմաթիվ գործունեությունները: Այնուհետեւ նոր մշակված ռազմավարությունը ներկայացվեց ՀԿ ԱՌԿ պատասխանատու Արմեն Մարտիրոսյանի եւ Օքսֆամ/ՕքսԵՋեն ՀԿ-ի փորձագետ Զարուհի Տոնոյանի կողմից: ՀԿ-ի ռազմավարությունը իր գործողություններով կենտրոնանալու է շահագրգիռ կառույցների հետ համագործակցային հնարավորությունների վրա՝ ավարտին հասցնելու համընդհանուր նպատակները եւ ունենալու ավելի ուժեղ ձայն՝ քարոզչական եւ շահերի պաշտպանության իր ջանքերում: Նախաձեռնությունը ջերմ ողջունեցին շահագրգիռ կողմերը եւ ակտիվ քննարկում ծավալվեց ներկաների կողմից՝ հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

Աղետների ռիսկի կառավարոմանը վերաբերող գործունեությունները հատուկ կարեւորություն ունեն ՀԿ-ի համար, քանի որ Հայաստանն աշխարհում դասվում է աղետներին առավել հակված երկրների շարքին, եւ կա համակարգված ու կառուցողական մոտեցման խիստ անհրաժեշտություն: Սույն ռազմավարության գործունեությունը ուղղված կլինի աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը եւ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկմանը` հիմնականում կենտրոնանալով դիմակայուն համայնքների կառուցման եւ շահերի պաշտպանության գործողություններին:

 

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508df25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9

52585764-c55c-4955-8a96-8502c098231046403bfc-dab3-4b36-90c2-c7d292ff2ace02f96822-6289-4e1f-8d0b-cf7ee681f208