«Հայկական Կարիտաս»-ի Տաշիրի Հայ Կաթողիկէ «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի են հրավիրվում սոցիալական աշխատողներ: Կարդալ ավելին …

«Հայկական Կարիտաս»-ի Տաշիրի Հայ Կաթողիկէ «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի են հրավիրվում սոցիալական աշխատողներ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • կատարել անհատական և խմբային սոցիալական աշխատանք երեխաների և մեծահասակների հետ
  • վարել շահառուների անձնական գործերը
  • պարբերաբար կապի մեջ լինել շահառուների ծնողների/խնամակալների հետ՝ տրամադրելով տեղեկություն նրանց վիճակի մասին
  • աշխատել այլ մասնագետների հետ ծառայության մատուցման արդյունավետության բարելավման համար
  • պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:

Պահանջվող հատկանիշներն են՝

  • սոցիալական աշխատողի բարձրագույն կրթություն
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • երեխաների և մեծահասակների հետ անհատական և խմբային աշխատանքի փորձ
  • մանկավարժական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • համակարգչային հմտություններ
  • որևէ օտար լեզվի բավարար իմացությունը ցանկալի է

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ h.sargsyan@cararm.am, caritas@cararm.am, նամակի վերնագրում նշելով «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի սոցիալական աշխատող: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թվականի հունվարի 10-ը ժամը 17:00: