Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, ՄԱԿ ՓՀԳ-ի եւ «Հայաստանի Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ ծրագրի շրջանակներում հրավիրում է բոլոր սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում զբաղվել, կամ արդեն շուրջ 3 տարի զբաղվում են բիզնեսով, մասնակցել Երեւան քաղաքում իրականացվող «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին: կարդալ ավելին …

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, ՄԱԿ ՓՀԳ-ի եւ «Հայաստանի Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ ծրագրի շրջանակներում հրավիրում է բոլոր սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում զբաղվել, կամ արդեն շուրջ 3 տարի զբաղվում են բիզնեսով, մասնակցել Երեւան քաղաքում իրականացվող «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին:

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտականխորհրդատվության եւ ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ, որի ընթացքում մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախմշակում են իրենց գործարար ծրագրերը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու՝

1. ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքից – լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կներկայացվեն վարկավորման հետեւյալ պայմաններով`

  • առավելագույնը 5 մլն. դրամ,
  • տարեկան տոկոսադրույքը` 4%,
  • առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,
  • Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%)

2. «Հայաստանի Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրից:

Մանրամասների եւ գրանցվելու համար դիմել՝  Կոմիտասի 49/3, 7-րդ հարկ, 705 սենյակ, հեռախոս` 010 237102 (106), 098 255012

Գրանցման վերջնաժամկետ՝ 16.11.2015