«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ՝ Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ՝ Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:

Աշխատանքային պարտականություններ՝

  • կատարել անհատական և խմբակային հոգեբանական աշխատանք մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների հետ,
  • վարել շահառուների անձնական գործերը,
  • պարբերաբար կապի մեջ լինել շահառուների ծնողների/խնամակալների հետ՝ տրամադրելով տեղեկություն նրանց վիճակի մասին,
  • աշխատել այլ մասնագետների հետ ծառայության մատուցման արդյունավետության բարելավման համար,
  • կազմակերպել սեմինարթրեյնինգներ աշխատակազմի համար,
  • պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:

Պահանջվող հատկանիշներն են՝

  • հոգեբանի բարձրագույն կրթություն,
  • առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ հոգեբանության ոլորտում,
  • երեխաների և մեծահասակների հետ անհատական և խմբակային աշխատանքի փորձ,
  • բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • համակարգչային հմտություններ (ցանկալի է),
  • որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ t.akopyan@cararm.am, caritas@cararm.am, նամակի վերնագրում նշելով «Էմիլի Արեգակ» կենտրոնի հոգեբան: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 13-ը, ժամը 17:00-ն: