DSC09876‹‹Հիմա ես գիտեմ, որ արևը նաև մեզ համար է շողում, և ցանկանում եմ, որ այն շողա իմ ընկերների համար ևս: Պատահական չէ, որ ‹‹Արեգակ››-ում ինձ անվանում են ‹‹Արևի շող››:
‹‹Արևի շողը›› փոքրիկ աղջիկ է, ում համար կյանքի այս հրաշալի փոխակերպումը սկսվել է այն պահից, երբ իր ու իր նմանների ճակատագրով սկսել է հետաքրքրվել ‹‹Հայկական Կարիտաս›› բարեգործական կամ, ինչպես իրենք են ասում` բարեսիրական, հասարակական կազմակերպությունը…

DSC09876‹‹Հիմա ես գիտեմ, որ արևը նաև մեզ համար է շողում, և ցանկանում եմ, որ այն շողա իմ ընկերների համար ևս: Պատահական չէ, որ ‹‹Արեգակ››-ում ինձ անվանում են ‹‹Արևի շող››:

‹‹Արևի շողը›› փոքրիկ աղջիկ է, ում համար կյանքի այս հրաշալի փոխակերպումը սկսվել է այն պահից, երբ իր ու իր նմանների ճակատագրով սկսել է հետաքրքրվել ‹‹Հայկական Կարիտաս›› բարեգործական կամ, ինչպես իրենք են ասում` բարեսիրական, հասարակական կազմակերպությունը…

1995թ. Գյումրիում հիմնադրված ‹‹Հայկական Կարիտասն›› 1997թ. արդեն ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է որպես տեղական հասարակական կազմակերպություն, իսկ 1999թ. Դարձել ‹‹Կարիտաս Ինտերնացիոնալիսի›› և ‹‹Կարիտաս Եվրոպայի›› լիիրավ անդամ:

‹‹Արեգակ՝ պատուհան դեպի աշխարհ›› – ‹‹Հայկական Կարիտասի›› կողմից հիմնադրված և ֆինանսավորվող ‹‹Արեգակ›› համակցված հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը Գյումրիում ցանկալի օթևան է բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար: Միայն 2013-2014թթ. կենտրոնը ծառայություններ է մատուցել Գյումրիում բնակվող, հաշմանդամություն ունեցող 5-15 տարեկան 40 երեխայի:

‹‹Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը…›› – Գյումրու, Տաշիրի, Վանաձորի, Գավառի ‹‹Փոքրիկ Իշխան›› կենտրոններում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ (կար ու ձև, դիզայն, նկարչություն, երաժշտություն, համակարգիչ, խոհարարություն) մինչև 15 տարեկան երեխաների համար, 15 տարեկանից բարձր երիտասարդները և ծնողները մասնակցում են մասնագիտական դասընթացների, ստանում համապատասխան վկայականներ, անցկացվում են սոցիալ-հոգեբանական անհատական և խմբային աշխատանքներ երեխաների, ծնողների համար, զարգացման թրեյնինգներ և սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ…

DSC09903Ծերությունն ամենաանսպասելին է մեր կյանքում... – ‹‹Հայկական Կարիտասի›› տեսադաշտում հասարակության բոլոր խոցելի խմբերն են, ծերերն այդ թվում: Միայն ‹‹Տաք ձմեռ›› ծրագիրը ապահովել է առավել քան 700 ծերերի նորմալ գոյատևումը ձմռան ցուրտ ու անշուք օրերին. վճարվել են ոչ միայն գազի ու էլ.էներգիայի գումարները, այլև, շատ դեպքերում, գնվել է վառելափայտ:

Ջուրը կյանք է… – Այսօր հազարավոր ընտանիքներ զուրկ են մաքուր և անհրաժեշտ քանակի ջուր ստանալու հնարավորությունից… Ջրամատակարարման ծրագրերի իրականացումը Հայկական Կարիտասի ռազմավարական ուղղություններից մեկն է եղել դեռևս 1996թ-ից: Վերջին տարիներին Բասեն, Բանդիվան, Գոգահովիտ, Կապս, Վահրամաբերդ, Լեռնագյուղ, Զովաբեր, Քեթի, Նորաշեն համայնքներում իրականացվել են խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման, ջրամատակարարման խողովակաշարի փոխարինման, դիտահորերի պատրաստման աշխատանքներ:

Վերադարձ հայրենիք… – Կյանքի շրջադարձները երբեմն այնքան կտրուկ ու անսպասելի են լինում, որ մարդն ակամա հայտնվում է բոլորովին մենակ` դժվարություններին ու անորոշությանը դեմ-հանդիման: Սիրիահայերի ապրած ողբերգությունը, մի ամբողջ կյանք ստեղծած տուն ու տեղի կորուստը, պատերազմական սարսափների վերհուշն ու հոգեբանական սթրեսները, առանց գոյատևման միջոցների հապշտապ փախուստը նրանց դարձնում է ավելի խոցելի, աջակցության ու ջերմության կարոտ:

‹‹Հայկական Կարիտասն›› առաջիններից էր, որ իր ‹‹մարդասիրական աջակցություն սիրիահայ փախստականներին›› ծրագրի շրջանակներում օգնության ձեռք մեկնեց Հայաստան եկած սիրիահայերին: PA290017Արվել է հնարավորը` փախստականների կյանքի պայմանները բարելավելու, ձմեռվա դժվարությունները հաղթահարելու, կենսական բարենպաստ պայմաններ ապահովելու, սոցիալական, իրավական, բժշկական և հոգեբանական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև` հայկական իրականության մեջ նրանց ինտեգրելու համար: Ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ, դեղորայք, բնակարանի վարձ և կոմունալ վճարներ: Որոշ սիրիացի փախստականներ ապահովվել են ժամանակավոր կացարանով Հայ Կաթողիկ եկեղեցուն կից հյուրատանը` Երևանում, hամագործակցության է եզրեր են գտնվել պետական և մասնավոր սեկտորի գործատուների հետ սիրիացի փախստականների աշխատան¬քի տեղավորման հարցը լուծելու համար:

Եվ ընդհանարապես, ‹‹Միգրացիա և զարգացում›› ծրագիրը դարձել է ամուր և ապահով կամուրջ հայրենիք վերադարձող խոցելի միգրանտների համար: Ծրագրի իրականացման վերջին 2 տարիների ընթացքում ԵՄ-ից վերադարձած Հայաստանի տարբեր մարզերի` Շիրակի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի, 165 ՀՀ քաղաքացի ստացել է հայրենիքում վերաինտեգրման համար անհրաժեշտ սոցիալական, նյութական և իրավական օժանդակություն, որոշ ընտանիքների համար գնվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շատերին տրամադրվել է բնա¬կարանի վարձի և կոմունալ վճարների փոխհատուցում առաջին 3-6 ամիսների համար, այլոց համար ստեղծվել է փոքր բիզնես սկսելու հնարավորություն…

‹‹Հայկական Կարիտասի›› գործունեությունը մարդասիրության ու իրական-շոշափելի աջակցության դրսևորում է, որ դժվար է թերագնահատել: Իր առաքելությունըª ‹‹Սիրով և սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերին` հարգելով յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը››, այս բարեգործական կազմակերպությունն իրականացնում է անմնացորդ ու անկեղծ նվիրումով: