53Թրաֆիքինգի և միգրացիայի թեմաները բազմիցս արծածվել են տարբեր հարթակներում և տարբեր մակարդակներով: Այնուամենայնիվ, այս թեմաները պարունակում են հուզական մեծ լիցք և արվեստագետի աչքերով այլ նրբերագներ են ստանում: Արվեստի խոսուն լեզվով այս թեմաները ներկայացնելու համար էլ մայիսի 27-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կազմակերպել էր ցուցահանդես Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

Թրաֆիքինգի և միգրացիայի թեմաները բազմիցս արծածվել են տարբեր հարթակներում և տարբեր մակարդակներով: Այնուամենայնիվ, այս թեմաները պարունակում են հուզական մեծ լիցք և արվեստագետի աչքերով այլ նրբերագներ են ստանում: Արվեստի խոսուն լեզվով այս թեմաները ներկայացնելու համար էլ մայիսի 27-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կազմակերպել էր ցուցահանդես Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Նախքան ցուցահանդեսը «Երկու փոքրիկ աղջիկներ» և «Զարմանալի Եվրոպա» ծրագրի շրջանակներում քոլեջի ուսանողների հետ անցկացվել էին միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն և այս թեմաներով քննարկում: Արդյունքում` 42 մասնակից ներկայացրել էին 53 աշխատանքներ, որոնք ներառում էին գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն և էսկալացիաներ:  6 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը`քոլեջի արվեստի պատմության դասախոս Ելենա Մովսեսյանը, անկախ փորձագետ Ջուլիա Բրումերը, Հայկական Կարիտասի ծրագրի ղեկավարներ Մովսես Հակոբյանը, Արամ Խաչատուրյանը, ծրագրի համակարգող Գոհար Երանյանը, ծրագրի հաշվապահ Ստելլա Ոսկանյանցը, աշխատանքները գնահատեցին 1-ից 5 բալային սանդղակով` ըստ նախօրոք մշակած երեք չափանիշների.

  1. համապատասխանություն թեմային,
  2. ուղերձի պարզորոշություն,
  3. ստեղծագործական մոտեցման առկայություն:

Արդյունքում` ժուրիի անդամների գնահատումներից հետո «Թրաֆիքինգ» թեմայով լավագույները ճանաչվեցին.

I տեղ՝ Գոռ Առուշանյանի «Ստրուկների երգչախումբ» կտավը (80 000 դրամ),

II տեղ՝ Գայանե Ավետիսյանի «Թրաֆիքինգ» կտավը (50 000 դրամ),

III տեղ` Մանե Արտաշեսյանի ու Շուշան Համբարձումյանի «Թրաֆիքինգ» (30 000 դրամ յուրաքանչյուրին)

«Միգրացիա» թեմայով ներկայացված աշխատանքներից հաղթող ճանաչվեցին

I  Իրինա Արզումանյանի «Վերաինտեգրում» կտավը,

II  Մերի Թորգոմյանի «Հայացք դեպի անցյալ» կտավը:

Բայցևայնպես, չհաղթած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ, և որ ավելի կարևոր է,  նրանց աշխատանքները կօգտագործվեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿի հետագա գործունեության ընթացքում

129424418

DSC 0854DSC 0817