«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ` Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ` Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Կատարել անհատական եւ խմբակային աշխատանք մտավոր ու ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների հետ
- Սահմանել ու հստակեցնել հոգեբանական աշխատանքի ծավալը, նպատակները, պատրաստել զեկույցներ աշխատակազմի մնացած մասնագետների համար
- Վարել շահառուների անձնական գործերը
- Մշտական կապի մեջ լինել շահառուների ծնողների/ խնամակալների հետ` տրամադրելով նրանց ներկա վիճակի մասին տեղեկություն
- Պարբերաբար մշակել եւ վերադասին տրամադրել զեկույցներ շահառուների հոգեբանական վիճակի վերաբերյալ
Պահանջվող հատկանիշներն են՝
- Հոգեբանի բարձրագույն կրթություն
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ հոգեբանության ոլորտում
- Երեխաների եւ մեծահասակների հետ աշխատելու անհատական եւ խմբակային փորձ
- Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային հմտություններ
- Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը ցանկալի է
- Մշտական ինքնազարգացման ձգտում
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ
- Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում եւ տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
Վերոհիշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` m.bazayeva@cararm.am, caritas@cararm.am, նամակի վերնագրում նշելով «Էմիլի Արեգակ» կենտրոնի հոգեբան: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 28-ը, ժամը 17:00-ն: