Ծրագրի տևողություն` 12 ամիս, 01.04.2021-31.05.2022

Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, հնարավոր հետագա ընդլայնմամբ

Անմիջական շահառուներ

Արցախյան պատերազմի արդյունքում՝

  • տեղահանված ընտանիքներ, ովքեր բնակվում են վարձակալված կամ լքված տներում,
  • տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներ,
  • հակամարտությունից տուժած տեղի բնակիչներ։

Շահառուների թիվը՝ 600 ընտանիք/3000 անձ։

Ծրագրի նպատակը

Աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց կյանքը:

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտասը» նախատեսում է իրականացնել հետևյալ գործողությունները․

1․ կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար, ներառյալ՝ Արցախից տեղահանված, հյուրընկալող և պատերազմից տուժած այլ խոցելի ընտանիքներ,

2․ կենսապապայմանների առաջնային ապահովման աջակցություն` 400 տեղահանված ընտանիքի արտադրական ակտիվների տրամադրման միջոցով,

3․ տարբեր շահակիր կառույցների կողմից (ՀԿ-ներ, ՄՀԿ-ներ,  ՔՀԿ-ներ, տեղական/պետական իշխանություններ) իրականացվող ծրագրերի և ոլորտում մատուցվող ծառայությունների քարտեզագրում և 600 ընտանիքի համար ուղղորդման գործողությունների իրականացում՝  գնահատված կարիքին համապատասխան:

Գործընկերներ՝  Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպություններ, Կաթոլիկ օգնության ծառայություններ

Բյուջե` 793.889 Եվրո, 474.364.275 ՀՀԴ

Ծրագրի պատասխանատու՝ Քրիստինե Մխիթարյան