«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում վարորդի ք. Գավառում՝ անձնական ավտոմեքենայի /մարդատար/ առկայությամբ:
Տևողություն՝ 11 ամիս (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ լրիվ դրույք
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 14, 2021թ․
Աշխատանքի նպատակը՝ ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի ծրագրի վարորդի պարտականությունները Գեղարքունիքի մարզում:
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև, Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։
Աշխատանքային պարտականություններ․
- Ապահովել տնայցեր ծրագրի թիրախ ընտանիքների կարիքների գնահատման նպատակով Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում,
- Ապահովել ծրագրային աշխատակցիների տեղափոխությունը ըստ սահմանված պլանի Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներ,
- Պլանավորել օրվա և շաբաթվա աշխատանքային գրաֆիկը՝ ծրագրային գործողություններին համաձայն և հետևել կազմված պլանավորմանը,
- Ապահովել ծրագրի աշխատակիցների տեղափոխությունը անհրաժեշտ պետական և մասնավոր շահակիր կառույցներ և «Հայկական Կարիտասի» գրասենյակներ՝ ըստ անհրաժեշտության։
- Լրացնել օրվա կտրվածքով երթուղին և յուրաքանչյուր օրվա ավարտին ներկայացնել ծրագրի համակարգողի հաստատմանը, ամսվա վերջում՝ գրասենյակի կառավարչին,
- Աջակցել ծրագրային միջոցառումների և տարբեր հանդիպումների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Առնվազն միջին մասնագիտական կրթություն,
- Նվազագույնը 2 տարվա վարորդի աշխատանքային փորձ,
- Նվազագույնը 5 տարվա վարորդական իրավունք,
- Անձնական ավտոմեքենայի առկայություն /մարդատար, ցանկալի է՝ ջիպատիպ/։
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
«Հայկական Կարիտաս»-ի «ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության» համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին տեղեկանք» ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև, երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով վերջիններիս հետ կապը: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան փորձով անձինք, ուղարկելով ինքնակենսագրություն e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ ապրիլի 14-ը՝ վերնագրում նշելով՝ «Վարորդ»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: