Ծրագրի տեւողությունը. 14.10.2020 – 14.12.2020

Շահառուների թիվը. 600 ընտանիք (3.000 անձ)

Ծրագրի իրականացման վայրը․ Արարատի մարզ

Նպատակը. Լեռնային Ղարաբաղի հակամարտութան պատճառով տուժած անձինք ապրում են արժանապատիվ պայմաններում` ՀՀ ժամանակավոր իրենց տեղակայման վայրերում։

Խնդիրներ․ Հակամարտության պատճառով տուժած ընտանիքները կարողանում են հոգալ իրենց առաջնային կարիքները։

Կաթոլիկ օգնության ծառայությունը (ԿՕԾ) Հայկական Կարիտասի հետ համագործակցությամբ  և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Երևանում Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ, Արարատի մարզում գտնվող մոտ 600 ընտանիքներին (3.000 անձ) կտրամադրի հիգիենիկ պարագաների և տաք ծածկոցների փաթեթ (ոչ պարենային ապրանքներ), որը կօգնի խոցելի ընտանիքներին հոգալ իրենց առաջնային կարիքները։ ԿՕԾ-ը և Հայկական Կարիտասը սերտորեն կհամագործակցեն այլ շահագրգիռ կողմերի հետ՝ համակարգելու իրենց աջակցման գործողությունները ազգային, մարզային և տեղական մակարդակներում։

Ծրագրի իրականացման ընթացքում Հայկական Կարիտասը հանձնառու կլինի նաև կորոնավիրուսային հիվանդության անվտանգության կանոնների և պաշտպանության բոլոր նորմերի պահպանմանը։

Գործընկերներ.  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ՄԶԳ), Կաթոլիկ օգնության ծառայություն (ԿՕԾ)

Բյուջե. $66.333 (USAID); $50.000 (CRS)– ընդհանուր՝ 116.333 ԱՄՆ դոլար

Ծրագրի ղեկավար․ Ա․Մարտիրոսյան