Ծրագրի տևողությունը `4 ամիս, 20 դեկտեմբերի 2020 թ․- 20 ապրիլի 2021 թ․

Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզեր

 Շահառուներ

-Արցախից տեղահանված բնակչություն՝ ժամանակավորապես կամ հիմնական բնակության նպատակով տեղակայված ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում,

-հիմնական կերակրողին կորցրած ընտանիքներ՝ տեղահանված նաև տեղացի ընտանիքներ,

-ծանր վիրավորում ստացած զինվորների ընտանիքներ:

Ծրագրի նպատակը`Պատերազմի արդյունքում տուժած բնակչությունը հնարավորություն ունի ապրելու արժանապատիվ կերպով։

Ծրագրի նկարագրություն`

Խնդիր 1

Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչության հիմնական կարիքները բավարարված են։

Խնդիր 2

Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը տրամադրվել է առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն։

Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքներին/ շահառուներին տրամադրվելու է հետևյալ աջակցությունը՝

  • 220 ընտանիքի սննդային փաթեթներ,
  • 70 ընտանիքի ոչ սննդային փաթեթներ,
  • 60 շահառուի տաք հագուստ և կոշիկներ,
  • 50 ընտանիքի բնակարանային և ջեռուցման վարձ,
  • 25 ընտանիքի կենսական պայմանների բարելավում,
  • 250 տուժած անձանց առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն։

Վերոնշյալ 3 մարզերում իրականացվելու է նաև թվով 20 սոցիալական աշխատողների և 10 հոգեբանների վերապատրաստում պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին սոցիալ-հոգեբանական առաջնային աջակցություն ցուցաբերելու համար։

Գործընկեր` Կարիտաս Ֆրանսիա

Բյուջեն`49000 եվրո

Ծրագրի պատասխանատու` Զառա Աղանյան