Ծրագիր՝    Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին

Տևողությունը`  Դեկտեմբեր 2020 – ապրիլ 2021 (երկարացման հնարավորությամբ)

Վայրը`  Գյումրի, ՀՀ

Աշխատանքի նկարագիրը՝

Ընդհանուր նպատակը` Սոցիալ-հոգեբանական հարցումների իրականացում, սոցիալական աջակցության տրամադրում կամ ուղղորդում, ընտանիքի դեպքի վարում:

Պարտականությունները՝

  • Աջակցել ծրագրերի իրականացմանը՝ ըստ ծրագրերի նպատակների ու խնդիրների
  • Կազմել ծրագրին և թիրախ խմբին համապատասխան սոցիալական հարցման ձև
  • Իրականացնել սոցիալ-հոգեբանական հարցումներ
  • Վարել ընտանիքների դեպքերը
  • Տեղյակ լինել ոլորտային և օրենսդրական փոփոխություններին

 Պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Գերազանց միջանձնային հաղորդակցության հմտություններ, ներառյալ համբերատարություն, լսելու ունակություն և հարգանք շահառուների և գործընկերների հանդեպ
  • Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողություն
  • Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ աշխատանքի փորձ
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն և թիմում աշխատելու կարողություն
  • MS Office (MS Word and Excel) ծրագրային փաթեթի և տվյալների մշակման իմացություն
  • Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անձինք կարող են դիմել` ուղարկելով իրենց ինքնակենսագրական ու մոտիվացիոն նամակը t.akopyan@caritas.am և info@caritas.am էլ.հասցեներին: Դիմելու վերջնաժամկետն է` 23.11.2020թ.:

Նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: