Ծրագրի տևողությունը 01.08.2020-01.11.2020
Ծրագրի իրականացման վայրը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզեր
Շահառուներ 210 անապահով ընտանիքներ
Ծրագրի նպատակը Մեղմացնել Հայաստանում Covid-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները առավել խոցելի ընտանիքների համար։
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի նպատակները՝
• Հայաստանի 4 մարզերում բնակվող 210 առավել անապահով ընտանիքներին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրում ՝ COVID-19 համավարակի տնտեսակական հետևանքները հաղթահարելու նպատակով։
Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝
• Տվյալների փոխանակում շահագրգիռ կողմերի հետ (պետական կառույցներ, տեղական հասարակական կազմակերպություններ և այլն) պոտենցիալ շահառուներ գտնելու նպատակով
• Շահառուների ընտրության չափորոշիչների մշակում և ստուգում, անհրաժեշտության դեպքում տնայցերի իրականացում, ծրագրի շահառուների վերջնական ընտրություն
• Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների ցանկի կազմում և բաշխում
• Շահառուներին տրված օգնության պատշաճ կիրառման մշտադիտարկում, իրականացված գործողությունների վերաբերյալ հետադարձ կարծիքների ստացում
• Ծրագրի ֆինանսական և պատմողական հաշվետվությունների ներկայացում
Ծրագրի արդյունքները՝
• Բավարարվում են 210 խոցելի ընտանիքների հիմնական կարիքները՝ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցով /2 ամիս/
Գործընկեր Կարիտաս Ինսբրուկ, Ավստրիայի կառավարություն
Բյուջեն 50.000 Եվրո
Ծրագրի պատասխանատու Իննա Մաղաքյան