«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կարիտաս Վրաստանը» և «Կարիտաս Գերմանիան» նախաձեռնել են «Խթանելով ներառական կրթության կայացմանը» առցանց համաժողովը «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան եւ որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից՝ Կարիտաս Գերմանիայի միջոցով:
Համաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 23-ին առցանց հարթակում: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում եւ Վրաստանում ներառական կրթության դրական զարգացմանը: Ուստի, համաժողովը հարթակ տրամադրեց ոլորտում ներգրավված դերակատարներին, միջազգային եւ տեղի փորձագետներին՝ փորձի փոխանակման, ներառական կրթության հաջողությունների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների քննարկման համար:
Համաժողովին մասնակցեցին Կրթության գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Շիրակի մարզի կրթության վարչության, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, «Հայկական Կարիտաս»-ի եւ «Կարիտաս Վրաստան»-ի՝ ներառական կրթության ոլորտում աշխատող անձնակազմը, ծրագրերի թիրախ դպրոցների տնօրենները եւ ոլորտում դերակատարում ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ Հայաստանից` ընդհանուր շուրջ 100 մասնակից:
Համաժողովի թեմաներ.
• Զարգացնելով ներառական մշակույթը դպրոցներում,
• Դասարանում վարքագծի կառավարում,
• Օգնականի դերը ներառական կրթությունում
• Բազնազանության քաջալերում ներառական դպրոցներում: Դպրոցում աջակցող կառույցների եւ պատասխանատուների ներուժը եւ հակասությունները
Համաժողովի բանախոսներ.
Դոկտոր Գերալդ Քլենք՝ ուսուցիչների վերապատրաստումներով զբաղվող գերմանական «Lernwerkstatt Inklusion» կազմակերպության հիմնադիր եւ նախագահ: Դոկտոր Քլենքը երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ, ինչպես նաեւ տարրական եւ միջնակարգ դպրոցների տնօրեն:
Գիտությունների թեկնածու պրոֆեսոր Բարրի Պարսոնսոն, հոգեբան (Նոր Զելանդիա): Կատարել է հետազոտություններ դասարանում վարքագծի կառավարման ռազմավարությունների վերաբերյալ: Նա երկար տարիներ աշխատել է Վրաստանում որպես խորհրդատու եւ հոգեբան:
Սոցիալական գիտությունների մագիստրոս Պետրա Ֆլիգեր (Ավստրիա): Մանագիտությամբ հատուկ կրթության ուսուցիչ է: Ունի Հայաստանում ներառական կրթության շահերի պաշտանության եւ խորհրդատվության ոլորտում մի քանի տարվա փորձառություն:
Գիտությունների թեկնածու պրոֆեսոր Անդրեաս Քյոփֆեր, գերմանացի հետազոտող ներառական կրթության՝ մասնավորապես միջազգային հեռանկարների ոլորտում: Նա Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի ներառական կրթության եւ ուսուցման դասախոս է:
Համաժողովն անցկացվել է եռալեզու՝ հայերեն, վրացերեն, անգլերեն:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան պանելային եւ փոքր խմբային քննարկումներ: