«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրում սոցիալական աշխատողին ժամանակավոր փոխարինելու համար ծառայության պայմանագրով:
Վայրը՝ ք. Գյումրի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոն
Տևողությունը՝ 6 ամիս,
Աշատանքային ժամերը՝ 09։30-17։30
Աշխատանքի սկիզբը՝ 20.07.2020
Դիմելու վերջնաժամկետ՝ 12.07.2020
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն: Սկսած 2019թ.-ից Գյումրու Փոքրիկ Իշխան կենտրոնը դարձել է ներառական, ինչը թույլ կտա նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներին օգտվել կենտրոնի ծառայություններից:
Հիմնական պարտականությունները․
- Շահառուի/ընտանքի կարիքները գնահատելու նպատակով իրականացնել առաջնային հարցազրույց շահառուի և նրա ընտանիքի հետ, տրամադրել տեղեկատվական խորհրդատվություն: կատարել պլանավորված և/կամ չնախատեսված տունայցեր
- Կատարել շահառուի և նրա ընտանիքի իրավիճակի սոցիալ-հոգեբանական գնահատում:
- Կատարել ծրագրի թիրախ 4 դպրոցների պոտենցիալ շահառուի և նրա ընտանիքի իրավիճակի սոցիալ-հոգեբանական գնահատում:
- Որոշումներ կայացնելիս օգնել շահառուներին և առաջարկել գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը:
- Իրականացնել ուղղորդում համապատասխան կազմակերպություններ /կառույցներ՝ շահառուի սոցիալական իրավունքները պաշտպանելու նպատակով:
- Շահառուներին տրամադրել ընթացիկ տեղեկատվական խորհրդատվություն օրենքով նախատեսված և/կամ այլ ծառայությունների փաթեթներում առաջարկվող/ կատարված փոփոխությունների և նորությունների վերաբերյալ։
- Շարունակաբար աջակցել կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը և անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում մասնակցել ծառայության սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին:
- Աջակցել շահառուների /ծնողներ,խնամակալներ/ ընտանիքի անդամներին վերապատրաստման դասընթացներ կամ աշխատատեղ գտնելու գործում:
- Իրականացնել շահառուի և նրա ընտանիքի իրավիճակի խորքային գնահատում՝ համադրելով գնահատման ժամանակ տեղեկատվության ստացման նպատակով կիրառվող տարբեր եղանակներ /տնային այցելություններ, հարցազրույցների իրականացում, հանդիպումներ շահառուի միկրոմիջավայրում/: Դեպքը վարելու համար լրացնել ԿԴԻՀ փաստաթղթերը, կազմել միջամտության պլան, հետևել վերանայումներին, ապահովել շարունակակն վերահսկողություն
- Կատարել գրառումներ դեպքի վարման ընթացքի մասին, պատրաստել ամսական/տարեկան հաշվետվություններ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները:
- Նպաստել շահառուի կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, առկա սոցիալական հմտությունների կատարելագործմանը և նորերի ձեռքբերմանը:
- Կազմել անհատական աշխատանքային ծրագիր՝ մասնագետների, շահառուի և նրա ընտանիքի, այլ նշանակալի անձանց հետ քննարկման արդյունքում:
- Մշակել անհատական աշխատանքային ծրագրի բաղադրիչները և սահմանել ժամկետներ:
- Համագործակցել բազմամասնագիտական խմբերի/թիմերի հետ և գնահատել շահառուի կարիքները ըստ (Ֆունկցիաների միջազգային դասակարգման) ՖՄԴ – ի:
- Ապահովել շահառուների անհատական աշխատանքային փաթեթների /փաստաթղթերի/ պատրաստումը, պահպանումը և թարմացումը /փաստաթղթեր, շահառուի պայմանագիր և այլն/։
- Կազմակերպել և իրականացնել շահառուների խմբային աշխատանքներ, ուսումնական, ճանաչողական, խաղային, մշակութային, սպորտային և զբաղվածությունը ապահովող միջոցառումներ:
- Համագործակցել այլ կազմակերպությունների և սոցիալական ծառայությունների հետ՝ ներկայացնելով շահառուի շահերը:
- Աջակցել շահառուների ներառմանը դպրոցում և հասարակության մեջ:
- Համգործակցություն թիրախ 4 դպրոցների տնօրինության և բազմամասնագիտական թիմերի հետ:
- Նպաստել ներառական կրթության եւ հաշմանդամություն ունեցող շահառուների հանդեպ հասարակության դրական վերաբերմունքի ձեւավորմանը: Համակարգել ԻՆԴԵՔՍ խմբի հանդիպումներ, պարբերաբար վերանայել զարգացման պլանի նպատակները:
- Մասնակցել Հայկական Կարիտասի կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին:
- Կատարել աշխատանքային անհրաժեշտությունից բխող նմանատիպ այլ պարտականություններ` ըստ ղեկավարների հանձնարարականների:
Պահանջվող որակավորումներն են՝
- Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատանքի բակալավրի կամ մագիստրոսի աստիճան
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Սոցիալական – կրթական ոլորտում կամավորական աշխատանքի փորձառություն
Անձնական որակներ՝
- անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- սթրեսակայունություն, համբերատարություն,կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- նախաձեռնողականություն,
- համակարգչից օգտվելու կարողություն / Word, Excel/,
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու գործընթաց՝
Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակը եւ ինքնակենսագրականաը (CV) a.hamalbashyan@caritas.am եւ info@caritas.am հասցեներին:
Հայտերն ընդունվում են մինչեւ սույն թվականի հուլիսի 12-ը:
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (094) 41 01 36 հեռախոսահամարին: