Հումանիտար աջակցություն սիրիացի փախստականներին
Սկիզբ` 2013 Նոյեմբեր -2015 Հուլիս
Ընդհանուր նպատակը
Ծրագրի նպատակն է աջակցել 100 սիրիացի խոցելի ընտանիքներին, ովքեր ապաստանել են Հայաստանում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում խոցելի սիրիահայ փախստականներին (ովքեր դուրս են մնացել հանրակացարաններից) ապահովել անվտանգ և առողջ կյանքի պայմաններ:
Հատուկ նպատակները
- Ապահովել 100 սիրիահայ ընտանիքների բարեկեցությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում (հատկապես ձմեռային շրջանում):
- Աջակցել այս ընտանիքներին առաջնային խնդիրների լուծման հարցերում` սնունդ, հիգիենիկ պարագաներ, առաջնային տնտեսական իրեր, հագուստ, դեղորայք և բնակարանի վարձակալության գումար:
Թիրախային խումբը
Ծրագրից կարող են օգտվել ամենակարիքավոր,խոցելի 100 սիրիահայ ընտանիքներ (մոտ 400 փախստական): Թիրախային խումբն ընդգրկում է հետևյալ խոցելի շերտերը.
- ընտանիքներ, որոնց հոգսը միայնակ մայրերն են հոգում,
- բազմազավակ երեխաներով ընտանիքներ,
- ընտանիքներ, որտեղ ապրում են ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձիք,
- ընտանիքներ, որի անդամներից մեկը /մի քանիսը/ հիվանդ է:
Ակնկալվող արդյունքները
- 400 կարիքավոր սիրիահայեր 2013/2014թթ. ձմեռը կանցկացնեն վարձակալված բնակարաններում, կապրեն պաշտպանված,առողջ և անվտանգ պայմաններում:
- Կարիքավոր փախստական սիրիահայեր կապահովվեն տաք ձմեռային հագուստով, սննդամթերքով` ապահովելով իրենց արժանապատիվ կյանքը ձմռան ամիսներին:
- 100 սիրիահայ ընտանիքներ 6 ամիս շարունակ կունենան վարձակալած բնակարան, կոմունալ վճարների գումար, սննդի և հագուստի ձեռքբերման համար անհրաժեշտ կտրոններ, անհրաժեշտ դեղորայք:
Հիմնական գործառույթները
- Փախստականներին տրամադրել տեղեկություններ շուկայում անշարժ գույքի,առկա բնակարանների վարձակալման, բժշկական և կրթական հաստատությունների, թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
- Աջակցել վարձակալության պայմանագրերի կնքման գործում:
- Օգնել սիրիահայ ընտանիքներին տարբեր փաստաթղթային ձևակերպումների հարցում:
- Ապահովել իրավաբանական խորհրդատվություն շահառու ընտանիքների համար:
- Շահառու ընտանիքների անդամներին ուղղորդել տարբեր պետական և հասարակական կառույցներ` իրենց տարբեր խնդիրների լուծման նպատակով:
- Տրամադրել սննդի, հիգիենիկ պարագաների և տնտեսական ապրանքների գնման համար ամսական կտրոններ:
- Տրամադրել գումար ձմեռային հագուստ ձեռքբերելու համար:
Գործընկերներ` Ավստրիական Զարգացման Գործակալություն և Կարիտաս Ավստրիան
Բյուջե՝ 639 313 €
Ծրագրի ղեկավար` Լուսինե Ստեփանյան
Համակարգող` Տաթևիկ Թովմասյան, Լիանա Օհանյան