Ամսաթիվ՝ 06.03.2020

1. Ներածություն
«Արեգակ» ներառական փուռ և սրճարանը հիմնել է Գյումրիում, որը գործում է որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռ-սրճարանը հանդիսանում է կարևոր գործոն  Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ ապացուցում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկն է Գյումրիում փուռ- սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:

2.Ծրագրի նպատակն է՝

2.1. Ներառական փռի և սրճարանի հիմնում Գյումրիում և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումը աշխատաշուկայում:

 

3.Աշխատանքային պարտականություններ՝

Մենք փնտրում ենք դրական և կենսուրախ անհատի:

Պարտականությունները՝

  • պատրաստել և մատուցել տաք և սառը ըմպելիքներ, ինչպես օրինակ՝ բուսական թեյեր, սուրճ, էսպրեսսո և խառնուրդով սուրճեր,
  • նկարագրել ցանկի ընտրանին հաճախորդներին կամ առաջարկել այնպիսիք, որոնք նման են նրանց ուզածին,
  • հաճախորդներին տրամադրել տեղեկություն մթերքի պատրաստման պարագաներից, օրինակ՝ սուրճի խառնուրդից կամ պատրաստման եղանակից,
  • մատուցել պատրաստի ուտելիքը, օրինակ՝ խմորեղեն և ըմպելիք,
  • գրանցել հաճախորդների պատվերները և փոխանցել դրանք մյուս աշխատակիցներին՝ պատրաստելու համար,
  • կշռել, աղալ և փաթեթավորել սուրճի հատիկները հաճախորդների համար,
  • վաճառքի ապրանքները փաթեթավորել և պիտակավորել
  • մաքրել և ախտահանել աշխատանքային տարածքը, պարագաները եւ բարի սարքավորումները,
  • պատվիրել, ստանալ և պահեստավորել տնտեսական պարագաները,

Դիմելու գործընթացը
Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակն ինքնակենսագրականի (CV) հետ միասին Տիգրանուհի Հակոբյանին՝ (t.akopyan@caritas.am) և Հայկական Կարիտասի էլեկտրոնային հասցեին՝ (info@caritas.am )

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 27-ը ներառյալ:

Էմիլի Արեգակի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝

http://www.emiliaregak.am/

http://www.caritasarm.am/

Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: