Պաշտոն` Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը` ներառյալ առանձին ծրագրերի և ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման և զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության:
Հիմնական պարտականությունները.
- Ղեկավարել/համակարգել նշված ծրագրերի ամենօրյա աշխատանքների կատարումը` երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը և Հայկական Կարիտասի ռազմավարությանը:
- Մշակել դրամաշնորհային ծրագրեր և/կամ աջակցել մշակման գործընթացներին:
- Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը, հաստատել և վերահսկել բյուջետային ծախսերը, կատարել բյուջեի ստուգումներ, ներկայացնել բոլոր հաշիվների ընթացիկ իրավիճակի մասին հաշվետվություններ, առաջարկել լրացուցիչ ֆոնդահայթայթման գործընթացներ։
- Մշակել տարեկան գործողությունների պլան և հետևել դրա իրականացմանը;
- Ներկայացնել ծրագրային հաշվետվություններ` համաձայն ծրագրային պայմանագրերում նշված պահանջների և Հայկական Կարիտասի ներքին կանոնակարգի,
- Հետևել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին,
- Աջակցել կազմակերպության մոտակա և հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության և գործողությունների մշակման ու իրականացման գործընթացներին,
- Ներկայացնել ամսական հաշվետվություններ Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավարին, ընթացիկ և վերջնական ծրագրային հաշվետվություններ՝ ծրագիրը ֆինանսավորող կազմակերպություններին։
Պահանջված որակավորումները՝
- Բարձրագույն կրթություն, սոցիալական աշխատողի որակավորումը կդիտվի որպես առավելություն,
- Ղեկավարման առնվազն 3 տարվա փորձ,
- Կառավարման հմտություններ և գիտելիքներ,
- Հանրային կապերի և հաղորդակցման ոլորտների փորձառություն,
- Հայերեն և անգլերեն լեզուների պարտադիր իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel):
Դիմելու կարգը` թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը info@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am հասցեներին` վերնագրի մեջ նշելով Արտաշատի Ծրագրերի Ղեկավար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների վերջնաժամկետ` 2020 թվականի փետրվարի 6-ը: