Հուլիս ամսվա կամավոր 2018թ.

Սույն թվականի հուլիս ամսվա կամավոր է ճանաչվել Արազ Հաչադուրյանը։

Արազը 2018թ.-ի հունիս – հուլիս ամսիներին տարաբնույթ աշխատանքներ է իրականցրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հկ-ի հասարակայնության հետ կապերի բաժնում:

Արազ Հաչադուրյանը ծնվել եւ մեծացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսում քաղաքում: 2018 թ.-ին Հայաստան է եկել կամավորության նպատակով՝ որպես «Դեպի Հայք» -ի կամավոր: 2004 թվականից ի վեր սա Արազի առաջին այցն է Հայաստան:

Գյումրիի հարուստ պատմությունը, բնակիչների վերաբերմունքն ու հյուրասիրությունը հաճելիորեն զարմացրել է Արազին:

Նա աշխատել է լրագրության եւ հաղորդակցության ոլորտում`ավարտելով Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը: Նրա աշխատանքն ընդգրկում է սոցիալական արդարության եւ համայնքային զարգացման ոլորտները:

Հայաստան գալով մայիսին՝ «Թավշյա» հեղափոխության ավարտին, ոգեւորվել է` տեսնելով մարդկանց վճռական գործողություններն ու հույսը:

Արազը բարձր է գնահատում հնարավորությունը աշխատելու մի կազմակերպության հետ, որն ապահովում է նման լայնածավալ աշխատանք և լիահույս է, որ իր ներդրումով ավելի կնպաստի բարի գործի տարածմանը: