Սեպտեմբեր ամսվա կամավոր 2018թ

Սույն թվականի Սեպտեմբեր ամսվա կամավոր է ճանաչվել Անուշ Այվազյան։

Անուշը 2017թ.-ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող Գավառի «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի կամավոր:

Նա մշտապես աջակցում է կենտրոնում կազմակերպվող կրթական և սոցիալական միջոցառումներին: Կենտրոնի կողմից իրականացվող ամառային ճամբարին ջանք չի խնայում երեխաների ազատ և ուրախ ժամանցի կազմակերպման համար:

«Կարիտասում կամավոր լինելը մեծ հնարավորություն տվեց մոտիկից ծանոթանալ իմ քաղաքում և առհասարակ երկրում տիրող սոցիալական խնդիրներին: Նախքան կամավոր լինելը ես շատ ինքնամփոփ էի, բայց կենտրոնում կամավորական աշխատանքիս արդյուքում դարձա ինքնավստահ, զարգացրեցի իմ հաղորդակցման հմտությունները, դարձա նախաձեռնող:

Օգնելով իմ համայնքի երեխաներին՝ ինձ ավելի պիտանի եմ զգում և ինչ-որ տեղ նաև հպարտանում»,- ասում է Անուշը: