1

ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս»-ի կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագիրը:
Կարևորելով «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Լոռու մարզում իրականացվող ծրագիրը և «Սաբինե» Փոքր խմբով տան կողմից մատուցվող ծառայությունները, 2019 թվականին ՀՀ պետական բյուջեի «Ընտանիքին, կանանաց և երեխաների աջակցություն» ծախսային ծրագրում ներառվել է «Հայկական Կարիտաս»-ը: «Ընտանեկան փոքր տներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի տրամադրման ծառայություններ» միջոցառման շրջանակներում հատկացվել է 7.818.8 հազար դրամ:
«Հայկական Կարիտաս»-ի տնօրինությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և անձամբ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանին՝ այսչափ կարևոր ծրագրին աջակցելու համար:

 

32