Պատուհան դեպի աշխարհ

Ծրագրի տեւողությունը՝ 01.09.2013 – 31.10.2015թթ.

Շահառուներ`  Հաշմանդամություն ունեցող երեխաներ, հաշմանդամություն ունեցող ավելի  քան 370 երեխա Գյումրու ավելի ընդգրկուն տարածքում (Հայաստան):

Վայրը՝ Շիրակի մարզ` ք. Գյումրի

Նկարագրություն՝
Ծրագիրը նախատեսված է բարելավելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների դրությունը ` տեղեկատվություն, խորհրդատվություն եւ վերապատրաստումներ տրամադրելու միջոցով` այսպիսով ապահովելով նրանց սոցիալական  ներառման գործընթացը: Այն կնպաստի դրական վերաբերմունքի ձեւավորմանը եւ  կարագացնի սոցիալական ներգրավվածության գործընթացները:
Վերապատրաստումներին մասնակցությունը եւ ուսումնական այցերը կարտացոլվեն մասնակից կազմակերպությունների աշխատանքի մեջ: Որպեսզի վստահ լինենք, որ յուրաքանչյուր երկրի հատուկ պայմանները եւ մարտահրավերները հաշվի են առնված, կարճաժամկետ խորհրդատու կընտրվի յուրաքանչյուր գործընկեր կազմակերպությանը իր որակի կառավարման  եւ կազմակերպչական զարգացման գործընթացքում ուղեկցելու համար:

Ծրագրի նպատակը՝
Ծրագիրը կնպաստի Հայաստանում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիաի իրականացմանը: Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2007 թվականին, սակայն դեռ շատ աշխատանքներ կան հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու, հավասար պայմաններ ստեղծելու եւ լիարժեք կյանքով ապրելու համար:
«Պատուհան դեպի աշխարհ» ծրագիրը կնպաստի Հայաստանում ոչ պետական եւ համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը` իրականացնելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2012 թ.-ի առաջարկությունները հաշմանդամություն ունեցող երեխաների եւ անձանց շահերի պաշտպանությունը եւ նրանց մատուցվող ծառայությունների բարելավումը, ինչպես նաեւ նրանց ներգրավումը:

Գործունեություն՝

  • Կազմակերպել սեմինար Ավստրիայում` Հայաստանի եւ Բելոռուսիայի համապատասխան շահագրգիռ կողմերի համար
  • Կազմակերպել փոխանակման այցեր եւ վերապատրաստումներ Հայաստանում եւ Բելոռուսիայում
  • Զարգացնել շահերի պաշտպանությունը եւ լոբբինգը ազգային համատեքստում եւ դրանք ներկայացնել համապատասխան շահագրգիռ կողմերին:
  • Համացանցում ստեղծել հաշմանդամությանը վերաբերող թեմաներով տեղեկատվական եւ կրթական հարթակ` աշխատակազմի եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կամավորների, հաշմանդամ երեխաների ծնողների, պետական դերակատարների, ինչպես նաեւ ՀԿ-ների համար:

Ֆինանսավորում` Կարիտաս ԱվստրիաԱվստրիական Զարգացման Գործակալություն

Բյուջե՝  116 000 €

Ծրագրի ղեկավար` Տիգրանուհի Հակոբյան