Ծրագրի տևողությունը` 8 ամիս
Ծրագրի իրականացման վայրերը` Գյումրի,Վանաձոր,
Շահառուները` 50-60 անապահով ընտանիքների ուսանողներ՝ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Գավառից և Տաշիրից
Նախապատմություն. Հայկական Կարիտասը հաճախ ուսանողներից դիմումներ է ստանում, որ աջակցենք կրթական գործընթացում`
տրամադրելով ուսման վարձավճարներ: Այս ուսանողները գալիս են խոցելի ընտանիքներից և չեն կարող վճարել վարձավճարները:
Այս ծրագիրը ուսման վարձեր կտրամադրի ցածր եկամուտ ունեցող և խոցելի ընտանիքներից եկած ուսանողներին:
Դա կօգնի խրախուսել երիտասարդներին ստանալ բարձրագույն կրթություն` նպաստելով նաև հասարակության հետագա զարգացմանը:
Դիմորդները պետք է.
- Տրամադրեն տեղեկատվություն ֆինանսական կարիքների վերաբերյալ (գործազուրկ ծնողներ, ցածր եկամուտ ունեցող ընտանիք և այլն)
- Ներկայացնեն համալսարանից գնահատականների թերթիկը լավ կամ գերազանց գնահատականներով
Նպատակ` Հասարակության զարգացման գործում ներդրում` ապահովելով բարձրագույն կրթություն (50-60) ուսանողների` որոնք ունեն ցածր եկամուտ և ապրում են անապահով ընտանիքներում
Նկարագրություն` Աջակցել ցածր եկամուտ ունեցող և անապահով ընտանիքների 50-60 ուսանողներին` ստանալ բարձրագույն կրթություն և այդպիսով նպաստել նրանց անձնական և մասնագիտական աճին
Դոնորներ` CNEWA
Բյուջե` 32,000 ԱՄՆ դոլար
Ծրագրի ղեկավար` Գագիկ Տարասյան