Ծրագրի անվանումը` «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի»
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 25 հունվարի, 2025թ.
Իրականացման վերջնաժամկետը` 30 հունվարի, 2025թ.
Քանակը` 1 շինության ձեռղնահարկի հատակի ջերմամեկուսացում
Տարածքը` Շիրակի մարզ
Նկարագիրը և պայմանները.
Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ստորև աղյուսայկով ներկայացված բնակավայրերի օբյեկտներում իրականացնել ձեղնահարկերի հատակների ջերմամակուսացում:
Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը:
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ հունվարի 25, 2025՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գլխամասային գրասենյակ
Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8, (+374 312) 57201 – գրասենյակ կամ
PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեներին․ info@caritas.am, edgar.hakobyan@caritas.am
Բնակավայրեր և տեղամասեր
ՀՀ | Համայնք/բնակավայր | Օբյեկտի անվանում | Ջերմամեկուսացման մակերես քառ․մ | Ջերմամեկուսացման նյութ |
1 | Ախուրյան/Կառնուտ | դպրոց | 245 | Փքապեռլիտ |
Ծառայության մատուցման ընդհանուր պահանջներ
- Այցելել տեղամասեր, ուսումնասիրել օբյեկտների տանիքները,
- Փքեցված պեռլիտե ավազը պետք է տանիքում տեղադրել պարկերով,
- Պարկերի նյութերը պետք է պատրաստված լինեն պոլիէթիլենային թաղանթներից կամ նմանատիպ այլ նյութերից, որոնք դիմակայում են խոնավության ներթափանցմանը:
- Փքեցված պեռլիտե ավազով և խճով լցոնված պարկերի [GOST 10832-96] ջերմահաղորդականության գործակիցը պետք է լինի 0.065-0.072 Վտ/մ°Կ միջակայքում, իսկ խտությունը՝ 35-45կգ/մ3
- Փքեցված պեռլիտե ավազով և խճով լցոնված պարկերի հաստությունը պետք է լինի 20սմ:
- Աշխատանքները պետք է իրականացվեն կազմակերպությունների միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո 10 օրյա ժամկետում:
Մասնակցության պայմանները.
- Որպես հայտատու կարող են հանդես գալ տեղական իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ կամ անձինք, որոնք նախկինում ունեցել են ոլորտային դրական փորձ, (առնվազն 2 տարի),
- Կառավարման և վարչական կազմակերպությունների /մարմինների (հանրային և մասնավոր), համայնքների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ,
- Առաջադրանքի կատարման համար Հայաստանում գործող համապատասխան օրենսդրական դաշտի իմացություն,
- Հայտը չի դիտարկվի ծառայության մատուցման ընթացքում ռուսական արտադրության որևէ նյութ, սարք, արտադրանք կիրառելու պարագայում։
Վճարման ժամանակացույցը
- Ներկայացվող գնառաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, բացառությամբ ԱԱՀ-ի՝ սույն ծրագրի շրջանակում ձեռք բերվող ապրանքների և մատուցվող ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից և մաքսատուրքից:
- Վճարումը կիրականացվի՝ համաձայն փաստացի կատարված աշխատանքի և հանձման-ընդունման ակտերի:
Ցուցումներ մատակարարներին
1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ
3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
4․ Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո: