Հայկական Կարիտասի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրեսենյակի միջև պաշտոնական համագարծակցության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կարիտասի կողմից իրականացվող «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի մասնակիցների հետ: Ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը նախ ներկայացրեծ հանդիպման նպատակը:
Հայկական Կարիտասի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրեսենյակի միջև պաշտոնական համագարծակցության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կարիտասի կողմից իրականացվող «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի մասնակիցների հետ: Ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը նախ ներկայացրեծ հանդիպման նպատակը: ՀՀ Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի համակարգող Կարապետ Պողոսյանը ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ հանդիպման արդյունքում կենտրոնի կանայք կստանան իրենց հուզող իրավաբանական հարցերի բոլոր պատասխանները:
Այնուհետև կանանց հետ քննարկում ծավալեց ՀՀ Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի քրեական հարցերով իրավաբան Սիրակ Եղիազարյանը: Նա նշեց սեփական իրավունքներին տեղյակ լինելու և պաշտպանելու կարևորությունը և հորդորեց կանանց առանց վարանելու դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին իրենց անհանգստացնող բոլոր հարցերով: Նաև խոսվեց ընտանեկան բռնության և նրա հետևանքների մասին:
Քննարկման սկզբում մասնակիցները դժվարանում էին հարցերով դիմել իրավաբանին, բայց մասնագետի կողմից արծարծվող հարցերը առավել անմիջական մթնոլորտ ստեղծեց և թույլ տվեց կանանց բարձրաձայնել իրենց մտահոգող խնդիրները: Հանդիպման ավարտին մասնակիցներից շատերը ձեռք բերեցին անհատական խորհրդատվություն ստանալու պայմանավորվցություն Սիրակ Եզիազարյանի հետ:
Հայկական Կարիտասի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրեսենյակի համագարծակցության շրջանակներում նաև նաղատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպումներ կազմակերպության բոլոր շահառուների հետ: Մոտ ապագայում հանդիպումները կանցկացվեն Ամասիայի շրջանի գյուղական համայնքներում Հայկական Կարիտասի «Արամազդ» սոցիալ-կրթական զարգացման ծրագրի նախաձեռնող խմբերի հետ: