Ծրագրի անվանում՝ Վերականգնող էներգիայի և խթանում ՀՀ Շիրակի մարզի համայնքներում – PRE/GIZ
Տեխնիկական առաջադրանք
Ծրագրի էներգետիկ աուդիտոր, վերահսկման և ստուգման խորհրդատու
- PRE/GIZ ծրագրի մասին
Էներգետիկ աղքատությունը Հայաստանում կարևոր խնդիր է հատկապես հյուսիսային, էներգետիկ աղքատ համայնքներում, որտեղ գոմաղբն ու վառելափայտն օգտագործվում է որպես էներգիայի առաջնային աղբյուր: Սա ՀՀ այլ մարզերում առաջացնում է այլ խնդիր, ինչպիսիք են անտառահատումները և հողի դեգրադացումը, որը մեծացնում է կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը:
Ծրագիրը հիմնականում թիրախավորում է Շիրակի մարզի էներգետիկ աղքատ համայնքների հանրային ենթակառուցվածքները՝ նպաստելով նրանց կայուն էներգիայի հասանելիությանը: Վերականգնող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումները նվազեցնում են ջերմոցային գազերի արտահանումները, էներգիայի ծախսերը և ջերմության կորուստը, բարելավում է օդի որակը և հանրային ենթակառուցվածներում հարմարավետությունը: Այս միջոցառումները նպաստում են 3, 7 և 13 ՌԶՆ:
Հստակորեն թիրախավորվելու են հետևյալ համայնքները՝
- Հեռավոր, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ
- Չգազաֆիկացված համայնքներ
- Տնտեսապես աղքատ, սահմանափակ ռեսուրսներով և հնարավորություններով համայնքներ
- Աղքատության ավելի բարձր մակարդակ ունեցող համայնքներ, որոնք ունեն այլընտրանքային և կայուն էներգիայի աղբյուրների կարիք
- Ֆինանսական ներդրում կատարելու պատրաստակամ համայնքներ
- Պատրաստակամություն և մոտիվացիա արտահայտող համայնքներ
- Ակտիվ երիտասարդների և կանանց մեծ թիվ ունեցող համայնքներ
Ծրագրի իրականացման տևողությունը՝ 01.09.2023 – 31.08.2024
Սույն գործողությունը իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս:
- Նպատակը և խնդիրները
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել մաքուր և կայուն էներգիայի տեխնոլոգիաների հասանելությանը ՀՀ Շիրակի մարզի էներգետիկ աղքատ համայնքներում՝ ըստ ՌԶՆ 3,7 և 13-ի:
Շիրակի մարզի էներգետիկ աղքատ համայնքներում 20 հանրային/համայնքապատկան ենթակառուցվածք/շինություն ունի հասանելիություն վերականգնող էներգիայի և էներգաարդյունավետության փոքրամասշտաբ միջոցառումների:
Ծրագրի շրջանակում, Շիրակի մարզի 20 հանրային կամ համայնքապատկան շինության կտրամադրվի աջակցություն էներգիայի և/կամ տաք ջրի արտադրության փոքրածավալ ՎԷ միջոցների և ջերմային կորուստների նվազեցման հիմնական ԷԱ միջոցառումների միջոցով: Վերջինս կարող է ներառել պատուհանների և դռների փոխարինում կամ հերմետիկացում, մուտքի դռների և տանիքների ջերմամեկուսացում և այլն:
- էներգետիկ աուդիտոր, վերահսկման և ստուգման խորհրդատուն պատասխանատու է նախապես ընտրված հասարակական կամ համայնքային շինություններում էներգետիկ աուդիտի գործողությունների իրականացման համար:
Խորհրդատում պետք է աջակցի՝
- Թիրախ համայնքների/բնակավայրերի նախնական ընտրության մեջ
- Համակարգի շահառու շինությունների նախնական վերլուծության և ընտրության մեջ
- ԷԱ և ՎԱ միջամտությունների տեխնիկատնտեսական գնահատման և մրցութային փաստաթղթերի մշակման գործում
- Մրցույթի հայտարարման և կազմակերպության ընտրության գործում
- Վերահսկման և գնահատման գործում
Գնահատումը պետք է սահմանի՝
- ՎԷ և ԷԱ միջոցառումների շրջանակը և կիրառությունը՝ հիմնված շինության վիճակի վրա /տանիքի ծածկույթը, տեխնիկական խնդիրները և այլն/
- Էներգիայի ելակետային սպառումը և կոմունալ ծախսերը, արդեն տեղադրված միջոցառումները և դրանց ներկա վիճակը և արդյունավետությունը
- Շենքի էներգիայի, դրամական խնայողության (էներգիայի կոմունալ ծախսերի նվազեցման %-ը) և ջերմոցային գազերի (CO2) արտանետումների նվազեցման ներուժը
- Յուրաքանչյուր շենքի համար ԷԱ/ՎԷ տեխնոլոգիաների տեղադրման իրագործելիության նկարագրությունը
- Միջամտությունների տեսակները և տարբեր միջոցառումների համակցումը, նյութերը, տեխնիկական լուծումները, ծածկույթի տարածքները, ծավալներն ու հզորությունները և այլ տեխնիկական մանրամասներ
- Խորհրդատուի հետ միասին պետք է հասնել հետևյալ արդյունքների՝
- Շահառու շինությունների վերջնական ցանկ՝ հաստատված միջամտությունների տեսակներով և տարբեր միջոցառումների, նյութերի, տեխնիկական լուծումների, ծավալների և կարողությունների համակցությամբ
- ԷԱ և ՎԱ միջոցառումների նախագծման, մատակարարման և տեղադրման տեխնիկական առաջադրանքներ
- ԷԱ և ՎԱ միջոցառումների նախագծման, իրականացման մրցութային փաթեթներ
- Տեխնիկական վերահսկողության մրցութային փաթեթներ
- Տեղադրված արևային ենթակառուցվածքներ /ֆոտովոլտային, արևային ջրատաքացուցիչ/ և ԷԱ միջոցառումներ, մատակարարման/ավարտման և ավարտական ակտեր՝ ստորագրված տեխնիկական վերասկողի կողմից
- Վերահսկման այցելությունների գրառումներ և արձանագրություններ՝ ներառյալ լուսանկարներ, վիդեոներ և այլն
- Ստուգման հաշվետվություններ, ընդունման ակտեր
- Եռամսյակային տեխնիկական հաշվետվություններ վերահսկման և ստուգման արդյունքներով` ներառյալ բազային, թիրախային և փաստացի չափորոշիչները, լուսանկարներ և այլ մանրամասներ
- Հաշվետվություն ևհամակարգում
Խորհրդատուն հաշվետու է PRE/GIZ ծրագրի ղեկավարին:
Ծրագրային թիմը պատրաստ է ակտիվ աջակցելու բոլոր հարցերում:
- Խորհրդատուի և խորհրդատվական ընկերությունների համար պահանջվող որակավորումները՝
Խորհրդատուն պետք է ունենա հետևյալ հմտություններն ու փորձը՝
- Բարձրագույն կրթություն էներգետիկայի և/կամ ճարտարագիտության ոլորտում
- Առնվազն 4 տարվա մասնագիտական փորձ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ էներգաարդյունավետության, վերականգնող էներգիայի և էներգետիկ աուդիտի ոլորտում
- Շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու գործնական փորձ
- Մրցութային փաստաթղթերի մշակման փորձ
- Քաղաքապետարանների հետ համագործակցության փորձ
- Նախնական մակարդակում հետազոտությունների կարողություն՝ տվյալների վերլուծության և տվյալների ամփոփման հմտությունով
- Անգլերեն լեզվով գրավոր հաշվետվությունների հմտություն
Խորհրդատվական ընկերությունը պետք է համապատասխանի հետևյալ որակավորումներին՝
- Հայաստանում օրինական գրանցված սուբյեկտ
- ԷԱ և ՎԵ միջամտությունների տեխնիկատնտեսական գնահատման տրամադրման փորձառություն /ներկայացնել նմանատիպ ծրագրերի ցանկը՝ ներառյալ բյուջեն արդյունքները և դոնորը/
- Էներգետիկ աուդիտի ծառայությունների փորձ և գիտելիք, համապատասխան ոլորտներում պետական հավաստագրերի/լիցենզիաների առկայությունը կդիտվի որպես առավելություն
- Միջազգային գործընկերների համար նախկինում իրականացված ծրագրերը կդիտվեն որպես առավելություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, հաշվետվություններ գրելու և քննարրկումներ կազմակերպելու փորձ
- Միջանձնային, կազմակերպչական և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ
- Հայերեն լեզվի իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի առավելություն
- Ժամանակացույց
Այս նշանակումը վավեր է 2023թ. նոյեմբերի 01-ից 2024թ. օգոստոսի 31-ը:
Նախնական աշխատանքային պլանը հետևյալն է:
Ինչ | Ով | Երբ | |
1. | Պայմանագրի կնքում | Պայմանագիր ՀԿ ԲՀԿ և Խորհրդատուի միջև | 2023 նոյեմբեր |
2. | Շահառու շինությունների նախնական վերլուծություն և ընտրություն | Խորհրդատու, համակարգող | 2023 նոյեմբեր- նոյեմբեր |
3. | ԷԱ և ՎԷ միջամտությունների տեխնիկատնտեսական գնահատում և մրցութային փաստաթղթերի մշակում | Խորհրդատու, համակարգող | 2023 նոյեմբեր – 2024 հունվար |
4. | Կազմակերպության մրցույթի հայտարարում և ընտրություն | Խորհրդատու, թիմ | 2024 հունվար |
5. | Արևային համակարգերի տեղադրման կամ ԷԱ միջոցառումների վերահսկում | Խորհրդատու, կազմակերպություն, համակարգող | 2024 հունվար – ապրիլ |
6. | Վերահսկում և ստուգում | Խորհրդատու, համակարգող | 2024 ապրիլ – հունիս |
7. | Եռամսյակային տեխնիկական հաշվետվություններ
|
Խորհրդատու | 2023 դեկտեմբեր, 2024 մարտ, հունիս |
- Դիմելու կարգը
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հրավիրում է շահագրգիռ և փորձառու մասնագետներին/կազմակերպություններին մասնակցելու սույն հայտին:
Ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց դիմումները ոչ ուշ քան 2023թ. հոտկեմբերի 25ը հետևյալ էլ.հասցեին՝ l.hambardzumyan@caritas.am կամ info@caritas.am.