Ցանցի հետ զուգահեռ աշխատող արևային էլ․ կայանների տեղադրման
Ծրագրի անվանումը` | «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» |
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ | 22.11.2024 |
Իրականացման վերջնաժամկետը` | 20 օր |
Քանակը` | 2 շինություն |
Տարածքը` | Շիրակի մարզ |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
2023թ․ սեպտեմբերից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառումը: Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս։
Վերը նշված ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ն այս փուլում հայտարարում է արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցում:
Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը: