Ծրագրի անվանումը` | «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» |
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ | 18.07.2024 |
Իրականացման վերջնաժամկետը` | 2 ամիս |
Քանակը` | 20 շինության վերահսկում /29 միջոցառում/ |
Տարածքը` | Շիրակի մարզ |
Նկարագիրը և պայմանները.
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
2023թ․ սեպտեմբերից «Հայկական Կարիտաս»-ն իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառումը: Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս։
Վերը նշված ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ն այս փուլում հայտարարում է ստորև նշված կառույցների միջոցառումների որակի տեխնիկական հսկողի ծառայությունների գնման հրավեր:
Բնակավայրեր և տեղամասեր
ՀՀ | Համայնք/բնակավայր | Օբյեկտի անվանում, տեղադրման կետ | Միջոցառման տեսակ |
1 | Ախուրյան/ Կառնուտ | Մանկպարտեզ | 15կՎ ՖՎ համակարգ |
2 | Ախուրյան/ Ջրառատ | Մանկապարտեզ | 20կՎ ՖՎ համակարգ |
3 | Ախուրյան/ Բայանդուր | Մանկապարտեզ | 15կՎ ՖՎ համակարգ |
4 | Ախուրյան/ Ջաջուռավան | Մանկապարտեզ | 10կՎ ՖՎ համակարգ |
5 | Ախուրյան/ Հացիկ | Մանկապարտեզ | 5.5կՎ ՖՎ համակարգ |
6 | Ախուրյան/ Շիրակ | Մանկապարտեզ | 5.5 կՎ ՖՎ համակարգ |
7 | Արթիկ/ Լեռնակերտ | Մանկապարտեզ | 8կՎ ՖՎ համակարգ |
8 | Արթիկ/ Մեծ Մանթաշ | Մանկապարտեզ | 8կՎ ՖՎ համակարգ |
9 | Արթիկ/ Պեմզաշեն | Արվեստի դպրոց | 5.5կՎ ՖՎ համակարգ |
10 | Արթիկ/ Սպանդարյան | Մանկապարտեզ | 5.5կՎ ՖՎ համակարգ |
11 | Աշոցք/Ցողամարգ | Համայնքային կ-ն | 5.5կՎ ՖՎ համակարգ |
12 | Աշոցք/ Սալուտ | Համայնքային կ-ն | 5.5կՎ ՖՎ համակարգ |
13 | Անի/Սառնաղբյուր | Մանկապարտեզ | 10կՎ ՖՎ համակարգ |
14 | Անի/ Լանջիկ | Համայնքային կ-ն | 6.5կՎ ՖՎ համակարգ |
15 | Ախուրյան/Կառնուտ | Մանկապարտեզ | 470 ք.մ կտուրի ջերմամեկուսացում |
16 | Ախուրյան/Ջրառատ | Մանկապարտեզ | 470 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
17 | Ախուրյան/Բայանդուր | Մանկապարտեզ | 470 ք.մ կտուրի ջերմամեկուսացում |
18 | Ախուրյան/Ջաջուռավան | Մանկապարտեզ | 125 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
19 | Ախուրյան/Հացիկ | Մանկապարտեզ | 610 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
20 | Ախուրյան/Շիրակ | Մանկապարտեզ | 413 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
21 | Անի/Սառնաղբյուր | Մանկապարտեզ | 710 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
22 | Աշոցք/Ցողամարգ | Երիտասարդական կենտրոն | 185 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
23 | Աշոցք/ Գոգհովիտ | Համայնքային կ-ն | 310 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
24 | Աշոցք/ Արփենի | Համայնքային կ-ն | 310 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
25 | Աշոցք/ Մուսաելյան | Մանկապարտեզ | 185 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում |
26 | Աշոցք/Արփենի | Համայնքային Կենտրոն | Դուռ /17 քառ․մ/
պատուհան /32 քառ․ մ/ |
27 | Աշոցք/Գոգհովիտ | Համայնքային կենտրոն | Դուռ /33 քառ․մ/
պատուհան /34 քառ․ մ/ |
28 | Աշոցք/Մուսաելյան | Վարչական շենք/
համայնքային կենտրոն |
Պատուհանների փոխարինում 9 հատ /13 քառ․ մ/
Արտաքին դռներ – 3 հատ /6.2ք.մ/ |
29 | Աշոցք/ Սալուտ | Համայնքային կենտրոն | Նկուղի դուռ – 2.6 քառ.մ, պատուհան – 1 քառ.մ
Նախամուտք – 34ք.մ, արտաքին պատեր, մուտքի դուռ – 2.4ք.մ. |
Ինքնակենսագրականի վերջնաժամկետը և ներկայացման եղանակը
Բոլոր ինքնակենսագրականները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ հուլիս 18, 2024՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ
Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8, (+374 312) 57201 – գրասենյակ կամ
PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am, edgar.hakobyan@caritas.am .
Պարզաբանումներ
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող անձինք կամ կազմակերպությունները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կամ կապ հաստատել ծրագրի համակարգող Էդգար Հակոբյանի հետ +37493227905 հեռախոսահամարով։
Ծառայության մատուցման ընդհանուր պահանջներ
- Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում իրականացնել շինարարության որակի տեխնիկական հսկողություն ամենօրյա ռեժիմով ՝ համաձայն Քաղաքաշինության նախարարի թիվ 44 առ 28,04,1998 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ» հրամանի կետերին համաձայն։
- Գնահատել և հսկել աշխատանքների կատարման ժամանակահատվածը պայմանագրերին համապատասխան ժամանակացույցով՝ շինարարական աշխատանքներն ավարտելու նպատակով,
- Իրականացնել հսկողություն շինարարական տեղամասերում աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
Մասնակցության պայմանները.
- Որպես հայտատու կարող են հանդես գալ տեղական իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ կամ անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիաներ և նախկինում ունեցել են ոլորտային դրական փորձ, (առնվազն 5 տարի),
- Կառավարման և վարչական կազմակերպությունների /մարմինների (հանրային և մասնավոր), համայնքների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ,
- Հայտատուի թիմում ներգրավված մասնագետը/ները պետք է ունենան համապատասխան ոլորտում կրթություն, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և համապատասխան չափաբաժնի վերաբերյալ առնվազն երեք իրականացված ծրագիր/պայմանագիր/աշխատանք,
- Առաջադրանքի կատարման համար Հայաստանում գործող համապատասխան օրենսդրական դաշտի իմացություն,
- Գնային առաջարկը անհրաժեշտ է ներկայացնել՝ լրացնելով Հավելված 1 և ինքնակենսագրականը,
- Հայտատուի կողմից այլ պատվիրատուներին մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կոնտակտներ,
- Հայտը պետք է լինի ստորագրված և կնքած (կնիքի առկայության դեպքում)։
- Կազմակերպությունների դեպքում գնառաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ։
Վճարման ժամանակացույցը
- Ներկայացվող գնառաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, բացառությամբ ԱԱՀ-ի՝ սույն ծրագրի շրջանակում ձեռք բերվող ապրանքների և մատուցվող ծառայությունների 80%-ն ազատված են ԱԱՀ-ից և մաքսատուրքից, իսկ 20% գումարը հանդիսանում է ներդրում, որն ազատված չէ ԱԱՀ-ից։
- Վճարումը կիրականացվի համաձայն փաստացի կատարված աշխատանքի և հանձման-ընդունման ակտի։
- Ցուցումներ մատակարարներին
- 1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
- 2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ,
- 3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
- 4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
- 5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելված 1-ը։
- 4․ Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում
- ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
- բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
- գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
Գնահատման չափանիշներ
- Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի «Հայկական Կարիտաս»-ի առաքման ժամանակացույցի պահանջներին.
- ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
- բ) անհրաժեշտ պահին ծառայություն մատուցելու կարողությունը,
- գ) գնահարցմանը ներկայացված ծառայությունների մատուցման որակը,
- դ) ծառայությունների մատուցման համար նախատեսված ժամկետները,
- ե) առաջարկվող սակագները և առաջարկվող զեղչերը,
- զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
- ը) նախկինում իրագործված նախագծերը։