Ծրագրի տևողությունը՝ 27.06.2022-15.08.2022
Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորս համայնքներ
Շահառուների թիվը՝ 100 երեխա
Թիրախ խումբ՝ 10-ից15 տարեկան երեխաներ
Ծրագրի Նպատակ՝
Ծրագրի թիրախ սահմանամերձ համայնքներում ապահովել 10-ից 15 տարեկան երեխաների սոցիալականացումը եւ տրավմաների հաղթահարումը գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի միջոցով։
Ծրագրի խնդիրներ՝
- Թիրախ համայնքներում գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի հասանելիության ապահովում 10-ից15 տարեկան երեխաների համար
- Ներառող միջավայրի ստեղծում
- Մշակութային հաստատություններ այցելելու հնարավորության ընձեռնում
Ծրագրի գործողություններ՝
- Պարի դասերի կազմակերպում
- Արտ-թերապիայի հանդիպումների կազմակերպում
- Մշակութային վայրերի այցելության կազմակերպում
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքներում կազմակերպվում են պարի դասեր, արտ-թերապիայի սեանսներ եւ այցելություն մշակութային հաստատություններ։ Ապահովվում է արվեստի խմբակներ հաճախելու հնարավորություն սահմանամերձ գյուղական համայնքներում, թիրախ խմբի երեխաները հնարավորություն են ստանում ամառային արձակուրդների ընթացքում օգտակար զբաղմունք ունենալ, կտրվել համակարգչային կախվածությունից եւ միանման առօրյայից, իսկ արտ-թերապիայի միջոցով հնարավորություն է ստեղծվում ինքնարտահայտվել, սովորել ճանաչել եւ կառավարել սեփական հույզերը։
Գործընկեր՝ Օքսֆորդի Հայկական Հիմնադրամ
Բյուջե` £ 1972
Ծրագրի պատասխանատու՝ Անի Համալբաշյան