Ծրագրի տևողությունը՝ 05.06.2022-31.07.2023
Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորս համայնքներ
Շահառուների թիվը՝ 100 երեխա
Թիրախ խումբ՝ 8-ից15 տարեկան երեխաներ
Ծրագրի Նպատակ՝
Ծրագրի թիրախ սահմանամերձ համայնքներում ապահովել 8-ից 15 տարեկան երեխաների սոցիալականացումը եւ տրավմաների հաղթահարումը գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի միջոցով։
Ծրագրի խնդիրներ՝
- Թիրախ համայնքներում գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի հասանելիության ապահովում 8-ից 15 տարեկան երեխաների համար
- Ներառող միջավայրի ստեղծում
- Մշակութային հաստատություններ այցելելու հնարավորության ընձեռնում
Ծրագրի գործողություններ՝
- Պարի դասերի կազմակերպում (ընդհանուր 32 ժամ)
- Նկարչության դասերի կազմակերպում (ընդհանուր 24 ժամ)
- Արտ-թերապիայի հանդիպումների կազմակերպում (ընդհանուր 16 ժամ)
- Մշակութային վայրերի այցելության կազմակերպում
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքներում կազմակերպվում են պարի եւ նկարչության դասեր, արտ-թերապիայի սեանսներ եւ այցելություն մշակութային հաստատություններ։ Ապահովվում է արվեստի խմբակներ հաճախելու հնարավորություն սահմանամերձ գյուղական համայնքներում, թիրախ խմբի երեխաները հնարավորություն են ստանում ամառային արձակուրդների ընթացքում օգտակար զբաղմունք ունենալ, կտրվել համակարգչային կախվածությունից եւ միանման առօրյայից, իսկ արտ-թերապիայի միջոցով հնարավորություն է ստեղծվում ինքնարտահայտվել, սովորել ճանաչել եւ կառավարել սեփական հույզերը։
Գործընկեր՝ Օքսֆորդի Հայկական Հիմնադրամ
Բարերար՝ Մելքոնյան եղբայրներ
Բյուջե` 1,042,000 ՀՀ դրամ
Ծրագրի պատասխանատու՝ Անի Համալբաշյան