Ծրագրի տևողությունը՝ 01.02.2025-31.01.2027թթ
Վայրը ՝ Շիրակ մարզը
Ընդհանուր նպատակ. Շիրակի մարզում 255 ընտանիքի և նրանց երեխաների պարենային ապահովության բարձրացում՝ սննդարար սննդի ապահովման, սննդի կայուն մշակման և ֆինանսական արդյունավետ պլանավորման միջոցով:
Ծրագրի արդյունքները
Արդյունք 1. Առողջ սննդի ապահովում – Մանկապարտեզներում երեխաներին հասանելի է առողջ սնունդը՝ սննդակարգի պահանջներին համապատասխանող հավասարակշռված ճաշերի և խորտիկների տրամադրելու միջոցով: (SDG 2. ներդրում ենթակետերում 2.1. և 2.2.)
Արդյունք 2. Առողջ սննդի մշակում – Խոցելի ընտանիքները սովորում են թե ինչպես մշակել առողջ սնունդ՝ մրգեր, բանջարեղեն և խոտաբույսեր, իրենց այգիներում/բակում՝ վերապատրաստման դասընթացների, ցուցադրությունների և գործիքների նպաստումների միջոցով:
Արդյունք 3. Առողջ սննդի պլանավորում- Համայնքի անդամները (ընտանիքներ, մանկապարտեզի և դպրոցի խոհարարներ) սովորում են թե ինչպես պատրաստել առողջ և ծախսարդյունավետ կերակուրներ՝ հաճախելով սնուցումի, խոհարարության, ճաշի և ֆինանսական պլանավորման սեմինարների: (SDG 2. Ներդրում ենթակետերում 2.2)
Ծրագրի գործողություն
Արդյունք 1. Մանկապարտեզներում սննդարար սննդի հասանելիության ապահովումը։
Գործողություն 1.1. Պայմանագրերի կնքում սննդամթերքի մատակարարների հետ՝ ապահովելու հետևողական և բարձրորակ սննդի մատակարարումը:
Գործողություն 1.2. Մանկապարտեզների ղեկավարների հետ համատեղ մշակել ամսական մենյու՝ հիմնված «Առողջ սնվելու սննդի բուրգ»-ի վրա:
Գործողություն 1.3. Շաբաթական պարենային պաշարներ բաժանել՝ երեխաների համար հավասարակշռված սնունդ ապահովելու համար:
Գործողություն 1.4. Կազմակերպել երկու տարին մեկ միջոցառումներ, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց ձեռք բերած սննդային գիտելիքները ինտերակտիվ գործունեության միջոցով:
Արդյունք 2. Կենցաղային այգեգործության պրակտիկայի բարելավումը։
Գործողություն 2.1. Բացահայտել Շիրակի մարզի թիրախային համայնքները և ընտրել 20 տնային տնտեսություն՝ հիմնվելով նախապես սահմանված չափանիշների վրա:
Գործողություն 2.2. Անցկացնել վերապատրաստման դասընթացներ այգեգործության ժամանակակից տեխնիկայի, ներառյալ կոմպոստացման, վերամշակման, սերմերի խնայողության և ջրի պահպանման վերաբերյալ:
Գործողություն 2.3. Ընտրված մասնակիցներին տրամադրել սերմեր, տնկիներ, ծառերի տնկիներ և այգեգործական գործիքները: Մոտ 15 տնային տնտեսություններ կստանան մոտավորապես 1,500 եվրո դրամաշնորհներ՝ ելնելով ընտրության չափանիշներից:
Արդյունք 3. Առողջ սնուցման և սննդի պլանավորման խթանումը։
Գործողություն 3.1. Մշակել ուսումնական նյութեր և ժամանակացույցեր դպրոցների և մանկապարտեզի անձնակազմի, ինչպես նաև ծնողների համար առողջ սնուցման
փորձագետների կողմից ղեկավարվող սեմինարների համար:
Գործողություն 3.2. Վարժեցրել խոհարարներին և ընտանիքներին սննդի, կերակուրի պատրաստման և բյուջետային սննդի պլանավորման մասին՝ խրախուսելու կայուն ուտելու սովորությունները:
Գործողություն 3.3. Խրախուսել մասնակիցներին ցուցադրել իրենց խոհարարական հմտությունները խոհարարական վլոգների միջոցով: Facebook-ի փակ խումբ
կստեղծվի՝ խթանելու առցանց համայնք, որտեղ ծնողները կարող են կիսվել բաղադրատոմսերով, փորձի փոխանակմամբ և առողջ սնվելու խթանմամբ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի /Tirol, Land Tirol Fund https://www.tirol.gv.at/ կողմից
Ծրագրի ղեկավար՝ Գայանե Նորիկյան