Հյուսիսային Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացում
Ծրագրի տեւողությունը` 01.04.2017 – 31.03.2020թ.թ.
Շահառուների թիվը` 2010 ընտանիք 8950 մարդ
Վայրը` Շիրակ, Ոսկեհասկ,Վահրամաբերդ, Ջրափի, Ջաջուռ, Առափի համայնքներ
Նպատակը`
Ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի 6 համայնքի կայունությունը եւ կենսունակությունը` համայնքի բնակիչներին տրամադրելով տեխնիկական եւ ռազմավարական աջակցություն, որպեսզի որոշեն իրենց սեփական զարգացման ուղին:
Գործունեությունը`
Ծրագրի երեք սյուներն են.
- Կառուցել / վերակառուցել գյուղատնտեսական ենթակառուցվածքներ (ոռոգման ցանց /խմելու ջրի խողովակաշար) ներգրավելով համայնքին:
- Նպաստել տնտեսական զարգացմանը
- ճիշտ ոռոգման տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցմնա միջոցով
- տնամերձերի եւ մշակովի հողամասերի համար նոր մշակաբույսերի (հիմնականում բանջարեղեն) ներդրման միջոցով
- ստեղծելով փորձարարական դաշտեր եւ ֆերմերային տնտեսություններ: Սերմերի բազմացում կկատարվի, որպեսզի գյուղում ունենանք սերմերի-բանկ:
3. Հատուկ դասընթաց առողջության եւ հիգիենայի վերաբերյալ դպրոցներում եւ համայնքի համար:
Ծրագրի շրջանակներում վերակառուցվելու է Շիրակ գյուղի խմելու ջրի խողովակաշարը եւ ոռոգման համակարգը, Վահրամաբերդ եւ Ոսկեհասկ գյուղերի ոռոգման սնման համակարգը, Ջրափի գյուղի ոռոգման ներքին ցանցը եւ ջրահեռացման համակարգը եւ Ջաջուռ գյուղի ոռոգման ներքին ցանցը: Ծրագրերը կիրականացվեն սերտ համագործակցելով նշված գյուղերի համայնքների հետ:
Ֆինանսավորող գործընկեր` Ռենովաբիս
Բյուջե` 499 664 €
Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան