Ծրագրի տևողությունը` 15.10.2020-15.03.2021
Ծրագրի իրականացման վայրը` Հայաստան, Արցախ
Շահառուներ` Հակամարտության սրման արդյունքում տուժած ներքին տեղահանված բնակչություն /մոտ 150 ընտանիք/
Ծրագրի նպատակը` Ապահովել արժանապատիվ կյանք հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության համար:
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի նպատակը՝
- Բավարարել հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության հիմնական կարիքները ։
Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝
- Տեղահանման վայրերի հստակեցում
- Շահառուների կարիքների գնահատում և գրանցում
- Թիրախ շահառուների հետ պայմանագրերի կնքում
- Բանկի հետ բանակցություններ և պայմանագրի կնքում՝ առանց վճարի դրամական փոխանցումներ կատարելու համար
- Մշտադիտարկում և գնահատում
- Ծրագրի ֆինանսական և պատմողական հաշվետվությունների ներկայացում
Ծրագրի արդյունքները՝
- Առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելու միջոցով բավարարվում են հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության /այդ թվում ընտանիքներ, որտեղ կան մինչև 14 տ. երեխաներ, հղի կանայք, նորածին ունեցող մայրեր, հաշմանդամություն կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող անձիք/ հիմնական կարիքները:
Գործընկերներ` Ռենովաբիս, Կարիտաս Ֆրանսիա
Բյուջեն` 53.500 Եվրո
Ծրագրի ղեկավար` Իննա Մաղաքյան