Ծրագրի տևողությունը՝ 01.07.2024-09.09.2024
Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր
Շահառուների թիվը՝ 160 երեխա
Թիրախ խումբ՝ 6-ից 16 տարեկան երեխաներ
Ծրագրի Նպատակ՝
Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով
Ծրագրի խնդիրներ՝
- Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար
- Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար
- Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում
Ծրագրի գործողություններ՝
- Պարի դասերի կազմակերպում (ընդհանուր 16 ժամ)
- Նկարչության դասերի կազմակերպում (ընդհանուր 14 ժամ)
- Արտ-թերապիայի հանդիպումների կազմակերպում (ընդհանուր 4 ժամ)
- Անգլերենով հաղորդակցման ակումբի կազմաերպում լեզվակիր կամավորի մասնակցությամբ (ընդհանուր՝ 24 ժամ)
- Մշակութային վայրերի այցելության կազմակերպում
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքների 6-ից 16 տարեկան 160 երեխաներ մասնակցում են պարի, նկարչության և քանդակագործության դասերի, արտ-թերապիայի հանդիպումների, անգլերենի ակումբի և մշակութային այցելությունների։ Նրանք ամառային արձակուրդներին հնարավորթյուն են ստանում մասնակցելու արվեստի խմբակների և կտրվելու համակարգչային կախվածությունից։ Արտ-թերապիան հնարավորություն է տալիս արտահայտվել, ճանաչել և կառավարել հույզերը։ Անգլերենի ակումբը՝ լեզվակիր կամավորի մասնակցությամբ, հնարավորություն է տալիս բարելավել անգլերենի իմացությունը, ընդլայնել աշխարհայացքը և միջմշակութային հաղորդակցման փորձ ձեռք բերել։
Գործընկեր՝ Օքսֆորդի Հայկական Հիմնադրամ
Բարերար՝ Մելքոնյան եղբայրներ
Բյուջե` 2,050,000 ՀՀ դրամ
Ծրագրի պատասխանատու՝ Անի Համալբաշյան