Փաստահեն հետազոտությունների և քաղաքականության (Policy) երկխոսության ոլորտի մասնագետ՝ աջակցելու ծրագրի թիրախային ՔՀԿ-ներին քաղաքականության (Policy) հետ առնչվող հարցերում ներգրավվածությանը
Ընդհանուր տեղեկատվություն
Ծրագրի մասին. «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում Թիմ Եվրոպա նախաձեռնության, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզում դիմակայուն սոցիալական ծառայությունների համակարգի ստեղծումը: Ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ համագործակցելով «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ: Ծրագիրը հիմվում է երեք հիմնական ուղղությունների վրա․ բարելավել ՔՀԿ-ների կարողությունները սոցիալական բարձրակարգ ծառայություններ մատուցելու գործում, ստեղծել մասնակցային պլանավորման ու ծառայությունների մատուցման կայուն մեխանիզմներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, և խթանել քաղաքականության շուրջ երկխոսությունը համայնքային հիմքով սոցիալական ծառայությունների երկարաժամկետ ֆինանսավորման համար: Ծրագիրն աջակցում է համայնքային իշխանությունների կողմից տրամադրվող ժամանակավոր դրամական աջակցության և կարճաժամկետ սոցիալական ծառայությունների համակարգից անցմանը դեպի համապարփակ և դիմակայուն համակարգի, որը կհանգեցնի համայնքային սոցիալական ծառայությունների կայունությանը, այդ թվում նաև ֆինանսավորման տեսանկյունից՝ նպաստելով անհավասարության և խոցելիության մակարդակի նվազմանը:
«Հայկական Կարիտաս»-ը օգտագործում է իր փորձը՝ աջակցելով ՔՀԿ-ների նպատակային կարողությունների զարգացմանը՝ կենտրոնանալով փաստահեն հետազոտությունների, շահերի պաշտպանության, քաղաքականության շուրջ երկխոսությանը և մոնիթորինգին: Աշխատարանների, թեմատիկ ուսուցումների և ուղղակի աջակցության միջոցով ՔՀԿ-ները ձեռք կբերեն կարողություններ՝ գնահատելու քաղաքականության շրջանակ, մշակելու տվյալահեն առաջարկություններ և խթանելու սոցիալական ծառայությունների ներառական ու արդյունավետ բարեփոխումները: Ծրագիրը կարևորում է ՔՀԿ-ների համագործակցությունը շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
Վերը նշված նպատակներին հասնելու նպատակով մասնագետը կիրականացնի կարողությունների զարգացման միջոցառումներ՝ բարելավելու ծրագրային նպատակային ՔՀԿ-ների շահերի պաշտպանության հմտությունները, ինչը իրնեց թույլ կտա զգալի ներդրում կատարել քաղաքականության մշակման և օրենսդրական բարեփոխումների հանրային քննարկումներում: Ի վերջո, մասնագետը կաջակցի ՔՀԿ-ներին տեղական մակարդակում նախաձեռնություններ իրականացնելու, համայնքային հիմքով սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորումն ապահովելու և երկարաժամկետ լուծումներ խթանելու գործում:
Տևողությունը
3-4 ամիս
Վայր
Հեռավար և Սյունիքի մարզում, Հայաստան
Աշխատանքի մեկնարկի ամսաթիվ
2025թ.-ի մարտի 3-ից
Հաշվետու է
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ծրագրի ղեկավարին («Հայկական Կարիտաս»)
Պայմանագրի տեսակ
Ծառայությունների մատուցման պայմանագիր
Նպատակը
Մասնագետը աջակցելու է ծրագրի թիրախ ՔՀԿ-ներին.
- Բարելավել օրենսդրական և քաղաքականության (policy) գործընթացների վերաբերյալ ծրագրի թիրախ ՔՀԿ-ների կարողությունները:
- Հզորացնել շահերի պաշտպանության հմտությունները՝ արդյունավետորեն ներգրավվելու կառավարության հետ քաղաքականության վերաբերյալ երկխոսության մեջ՝ ներառյալ նախարարությունները և հարակից գերատեսչությունները, ԱԺ-ն և այլն:
- Ներկայացնել հիմնավոր, փաստահեն առաջարկություններ սոցիալական ծառայությունների օրենսդրության և քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ:
- Ապահովել ՔՀԿ-ների քաղաքականության ներգրավման շուրջ ու կարողությունների զարգացման արդյունավետ գործընթացները:
Հիմնական պարտականություններ
Կարողությունների զարգացում.
- Կատարել կարիքների գնահատում՝ ծրագրի թիրախ ՔՀԿ-ների շահերի պաշտպանության հմտությունների և քաղաքականության մշակման շուրջ ներգրավման կարողությունների և հնարավորությունների շրջանակում։
- Մշակել և իրականացնել դասընթացներ և աշխատարաններ, որոնք նախապես համաձայնեցված են ծրագրային կոնսորցիումի թիմի հետ («Մարդը կարիքի մեջ» ՀԿ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ), շահերի պաշտպանության ռազմավարությունների, քաղաքականության վերլուծության և շահագրգիռ կողմերի ներգրավման թեմայով։
Քաղաքական երկխոսության կազմակերպում.
- Կազմակերպել և վարել խորհրդատվություններ ՔՀԿ-ների և պետական/Ազգային ժողովի ներկայացուցիչների միջև:
- Աջակցել ՔՀԿ-ներին քաղաքականության վերաբերյալ հուշագրեր, դիրքորոշումների փաստաթղթեր և առաջարկություններ մշակելու գործում, որոնք ազդեցություն կունենան սոցիալական ծառայությունների օրենսդրության վրա: