Ծրագրի տեւողությունը 15․10․2023 – 15․06․2024
Շահառուների թիվը Ուղղակի շահառուներ՝ համայնքի շահագրգիռ կողմեր
Անուղղակի շահառուներ` Ճամբարակ միավորված համայնքի սոցիալապես խոցելի բնակչություն
Վայրը ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ միավորված համայնք
Նպատակը Ճամբարակ միավորված համայնքում սոցիալական տնտեսության արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով պետական և ոչ պետական շահագրգիռ կողմերի կողմից խոցելի խմբերի կարիքներին արձագանքման որակի բարձրացում
Նկարագրությունը` Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝
Ճամբարակ միավորված համայնքում սոցիալական տնտեսության հմտությունների և մոտեցումների զարգացում ՝ փորձարարական տեղամասերի ստեղծման միջոցով ու միջազգային փորձի հարմարեցում՝ առանցքային շահագրգիռ կողմերի անմիջական մասնակցությամբ։
Ծրագրի հիմանական գործողություններն են՝
- Կարիտաս Եվրոպայի փորձի տեղայնացումը սոցիալական տնտեսության մեջ
- Սոցիալական տնտեսության ոլորտում պետական և ոչ պետական շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում
- Սոցիալական տնտեսության փորձարարական տեղամասերի ստեղծում՝ որպես բնակչության խոցելի շերտերի ներգրավման նոր մեխանիզմ
- Աջակցություն սոցիալական տնտեսության տեղական և միջազգային դերակատարների միջև կապերի հաստատմանը
- Սոցիալական տնտեսության լավագույն փորձի տարածում
Գործընկերները` «ԷԼԲԱ․ Սոցիալական տնտեսության զարգացում հարավարևելյան Եվրոպայում» տարածաշրջանային ծրագրի նախաձեռնող և իրականացնող Ս-ՆՈԴԻ (Իտալիա) ընկերության միջազգային փորձագիտական թիմ
- ՏԿԵ, ԱՍՀ և Էկոնոմիկայի նախարարություններ;
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ միավորված համայնքի ՏԻՄ;
- ՄՍԾ-ի Ճամբարակի տարածքային կենտրոն;
- Տեղական ՔՀԿ-ներ;
- Սոցիալական ձեռնարկություններ և ՓՄՁ-ներ։
Ծրագրի ֆինանսավորողները Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից:
Բյուջեն 33,656 EUR
Ծրագրի ղեկավար Դիանա Միրիբյան