«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Եվրամիության վերաինտեգրման ծրագրի» սոց աշխատողի օգնական/ վարորդ պաշտոնի համար

 

Վայրը՝ ք. Երևան

Տևողությունը՝ 2 ամիս /հնարավոր երկարացմամբ 1 տարի/

Զբաղվածությունը՝ Շաբաթական 30 ժամ (75% ներգրավվածություն)

Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր

Դիմելու վերջնաժամկետը՝ 05.02.2026 /ներառյալ/

Աշխատանքի սկիզբը՝ 10.02.2026 – 31․03. 2026թ․

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

 

Ծրագրի հակիրճ նկարագրություն

 

«Եվրոմիության վերաինտեգրման ծրագրի» ֆինանսավորումը ու համակարգումը իրականացնում է Եվրոպական Frontex կազմակերպությունը, որը անմիջական պատասխանատու է Եվրոպական Շենգեն սահմանների հսկման համար՝ համագործակցությամբ տվյալ երկրի սահմանապահների։

Ծրագրով նախատեսվում է աջակցել կամավոր և ոչ կամավոր վերադարձողների վերաինտեգրմանը։

 

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

Ապահովել շահառուների ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը գրասենյակից շահառու և հակառակը և կատարել վարորդի պարտականությունները: սոց աշխատողի օգնական/ վարորդի հիմնական դերը կենտրոնացած պետք է լինի լոգիստիկայի և փաստաթղթերի հոսքի կառավարման վրա՝ ապահովելով, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուի ֆինանսական փաստաթղթերը ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով հասնեն Հայկական Կարիտասի գրասենյակ՝ հետագա մշակման և դոնորին ներկայացնելու համար։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Խնամքով և ճշգրիտ հավաքագրում անհրաժեշտ տվյալներ կամ փաստաթղթեր՝ հետևելով սահմանված աշխատանքային հրահանգներին և ձևաթերթիկներին:
  • Կամավոր և ոչ կամավոր վերադարձած միգրանտներից (շահառուներից) հավաքագրել ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի հետ կապված բոլոր անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, անդորրագրեր, պայմանագրեր, ստացականներ և այլն):
  • Վերադարձողների հետ մասնակցել Նվիրաբերության պայմանագրով բանկ փոխանցված գումարի ստացման գործընթացին՝ստացականի պատճենները ներկայացնելով գրասենյակի հաշվապահություն:
  • Հետևել ու մասնակցել շահառուների համար տան վարձակալության, մեքենայի գնման և անասունների գնման գործընթացներին, գրասենյակ ներկայացնելով պայմանագրի հետ կապված փաստաթղթերը:
  • Փաստաթղթերի նախնական ստուգում. Ստուգել հավաքված փաստաթղթերի ամբողջականությունը, ճիշտ լրացումը և ծրագրի պահանջներին համապատասխանությունը։ Անհրաժեշտության դեպքում, շահառուին պարզաբանումներ տրամադրել սխալները շտկելու կամ բացակայող փաստաթղթերը ավելացնելու վերաբերյալ։
  • Փաստաթղթերի փոխանցում. Հավաքված և ստուգված ֆինանսական փաստաթղթերի փաթեթը ժամանակին փոխանցել Հայկական Կարիտասի գրասենյակ՝ շահառուի անհատական հաշվետվությունը կազմելու համար։
  • Վերաինտեգրման աջակցության ավարտից հետո կազմակերպել հանձնման ակտի ու ծախսի հաստատման վկայականի (Honour Certificate) ստորագրումը շահառուի կողմից:
  • Ապահովել շահառուների ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը գրասենյակից շահառու և հակառակը: Շահառուների հետ կապի պահպանում և ծրագրի պահանջների մասին տեղեկացնելը, հանդիպումների կամ փաստաթղթերի հանձնման ու ընդունման ժամանակացույցի համաձայնեցում:
  • Տեղեկատվության գաղտնիության ապահովում: Աապահովել շահառուների անձնական տվյալների և ֆինանսական փաստաթղթերի գաղտնիությունը, դրանք պահելով և փոխանցելով միայն ծրագրի պաշտոնական ներկայացուցիչներին:
  • Ծրագրի իրականացման տարբեր փուլերում աջակցել ծրագրի մյուս անդամներին:
  • Կատարել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ, որոնք բխում են ծրագրի նպատակներից և շահերից։

 

Անհրաժեշտ որակավորումներ

  • միջին մասնագիտական կրթություն,
  • վարորդական B կարգի իրավունք,
  • ծրագրի շահառուների, մատակարարների հետ արդյունավետ կապ հաստատելու ու հաղորդակցվելու կարողություն,
  • ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • անձնական պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն,
  • ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
  • թիմում աշխատելու հմտություններ:

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիմելու գործընթաց՝

 

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ m.hakobyan@caritas.am և hr@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․-ի փետրվարի 5-ը վերնագրում նշելով՝ «Սոց աշխատող/վարորդ»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: