«Համայնքային գործընթաց՝ համընդհանուր ներառմանն ընդառաջ » անցումային ծրագրի շրջանակներում Սոցիալական աշխատողի թափուր պաշտոն՝
«Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես երեխաներն ու նրանց ընտանիքները, այն խոցելի խմբերից են, որ աջակցություն են ստանում ՀԿ-ի կողմից: Ծրագրերի իրականացման համար ՀԿ-ն հետևում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային՝ խթանելու, պաշտպանելու և ապահովելու մարդու իրավունքների լիարժեք ու հավասար պայմանները և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար ազատությունները՝ չվնասելով նրանց արժանապատվությունը:
Սույն ծրագրի նպատակն է.
Ապահովել, որ ներկայումս Շիրակի մարզի դպրոցների հաշմանդամություն ունեցող երեխաները ստանան որակյալ կրթություն մոտակա հանրակրթական դպրոցներում։
Հզորացնել համայնքային ներուժը՝ դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը խթանելու եւ վերահսկելու, ինչպես նաև դրանց խախտման դեպքերն արձանագրելու համար։
Աշխատանքի վայրը՝ ք. Գյումրի:
Աշխատանքի սկիզբը՝ 01հունիսի, 2019 թ.:Աշխատանքի տևողությունը՝ մինչև հունիս , 2020 թ., (հնարավոր է պայմանագրի շարունակականություն):
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցում
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 28,2019
Պարտականություններ
Որպես թիմի անդամ` սոցիալական աշխատողը ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո պետք է իրականացնի անմիջական աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների և վերջիններիս ծնողների հետ, մասնավորապես.
- Համագործակցել և մշտական կապ պահպանել դպրոցների, մանկապարտեզների, տեղամասային պոլիկլիկաների և այլ հաստատությունների հետ՝ ստանալ տեղեկություններ հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ ՝ օժանդակելով հաշմանդամություն ունեցող երեխաների սահուն անցումը մանկապարտեզից դպրոց:
- Համագործակցելով ուսումնական հաստատությունների բազմամասնագիտական թիմերի հետ` կազմակերպել երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, աշխատանքային պլանների կազմումը և երեխայի զարգացման փաստաթղթավորումը
- Կազմակերպել ծնողների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ, վարել ծնողական հանդիպումներ և դասընթացներ
- Վարել երեխաների անհատական գործերը, և բոլոր այլ փաստաթղթերը
- Կատարել տնայցեր՝ գնահատելու ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները, բարոյահոգեբանական մթնոլորտը և դիտարկելու ներընտանեկան հարաբերությունները
- Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը
- Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:
Հմտություններ/կարողություններ
- Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն
- Համբերատարություն և երեխայակենտրոն մոտեցումների տիրապետում
- Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շահառու երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար
- Մարդու իրավունքների տեսանկյունից զարգացման հապաղում կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական-ներառական համակարգի, խնամքի հաստատությունների, սոցիալական և այլ մոդելների իմացություն,
- Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն
- Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում
- Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին,
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում
- Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն:
Որակավորումներ:
- Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ
- Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
- Անգլերենի իմացությունը պարտադիր / աշխատելու է միջազգային փորձագետի հետ/
- Համակարգչային ծրագրերից (MS Word and MS Excel) օգտվելու գիտելիքներ:
- Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից մշակված Ֆունկցիայի Միջազգային Դասակարգման (ՖՄԴ) մասին իմացությունը և նախկինում դրա կիրառումը համարվում է առավելություն
Դիմելու կարգը՝
Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակը ինքնակենսագրականի (CV) հետ միասին Գայանե Նորիկյանին ` g.norikyan@caritas.am ինչպես նաև info@caritas.am:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 3-ը:
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: