Անվտանգ վարքագիծ եւ սոցիալ-հոգեբանական վերականգնում արվեստաթերապիայի միջոցով
Ծրագրի տեւողությունը` 01.01.2010 – 30.11.2017թ.թ.
Շահառուների թիվը` 25
Վայրը` Վանաձոր, Լոռու մարզ
Նպատակը`
Նպաստել հաշմանդամություն ունեցող եւ տարբեր դժվար իրավիճակներում հայտնված Երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնմանը` համայնքային կենտրոնում համապատասխան ծառայությունների տրամադրման եւ պայմանների բարելավման միջոցով:
Գործողությունները`
Ծրագրում ներգրավված են մոտ 20 երեխաներ եւ նրանց ընտանիքների անդամները: Անցկացվում են տարբեր թերապիաներ, ինչպիսիք են հեքիաթի թերապիա, արվեստի եւ նկարչության թերապիա, եւ միջոցառումներ, որոնք նպաստում են հիշողության ուժեղացմանը: Ծրագրի շահառուներն են մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված, գերակտիվ, ագրեսիվ, վախեր կամ բարդույթներ ունեցող երեխաները:
Գործընկերներ` Երեք թագավորների շարժում
Բյուջե` 63 240 €
Ծրագրի ղեկավար` Արեւիկ Թումասյան