Երեխաների խնամքի մեծ հաստատությունների լուծարման ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն
Ծրագրի տևողությունը՝ 01.05.2021-01.05.2024
Վայրը՝ ք. Վանաձոր
Շահառուների թիվը՝ մինչև 10 երեխա և նրանց ընտանիքներ
Նպատակը՝
Նպաստել Լոռու մարզում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան ապահով և հոգատար միջավայրում մեծանալու իրավունքի իրացմանը
Նկարագրություն`
Այն երեխաները, ովքեր չունեն կենսաբանական ընտանիքում ապրելու, որդեգրման, խնամակալության, խնամատարության հնարավորություններ հայտնվում են դժվարին կացության մեջ: Այս երեխաների համար ծրագիրը որպես որպես միջանկյալ լուծում և որպես այլընտրանք խոշոր մանկատներին առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելը:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզում դժվարին իրավիճակում հայտնված մինչև 10 երեխա ապահով, կայուն և հոգատար ընտանեկան միջավայրում բնակվելու են «Սաբինե» փոքր խմբով տանն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երեխայի լավագույն շահից:
Գործընկեր՝ Կարիտաս Ավստրիա /Ինսբրուք/
Բյուջե՝ 150012.11 եվրո
Ծրագրի ղեկավար՝ Սիմոնյան Թամարա