Ծրագրի տեւողությունը 01.02.2024-01.02.2026

Շահառուների թիվը Տարեկան մինչև 10 երեխա և նրանց ընտանիքները

Վայրը Ք. Վանաձոր

 

Նպատակը Լոռու մարզում ապահով և խնամող միջավայրում մեծանալու իրավունքը պաշտպանված է դժվարին իրավիճակում հայտնված  մինչև 10 երեխայի համար, ովքեր շուրջօրյա  խնամք են ստանում «Սաբինե» փոքր խմբով տանը:

Նկարագրությունը Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն ընտանիքում ապրելու հնարավորություն: Ծրագրի շրջանակներում երեխաները բնակվում են «Սաբինե» փոքր խմբով տանն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երեխայի լավագույն շահից:

Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների հետ իրականացվում են սոցիալ – հոգեբանական խորհրդատվություններ՝ երեխաների ընտանքիներից բաժանման ռիսկերը նվազեցնելու և նրանց մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելելու նպատակով:

 

Գործընկեր՝ Կարիտաս Ավստրիա /Ինսբրուք/

Բյուջե՝  € 140027

Ծրագրի ղեկավար՝ Սիմոնյան Թամարա