12ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ համագործակցության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 14-ին կայացավ «Վերադարձի և վերաինտեգրման հարցերի շուրջ. համագործակցություն և համակարգում» խորագրով կլոր սեղան-տարեկան ամփոփիչ հավաքը, որի հիմնական նպատակը վերադարձի և վերաինտեգրման ոլորտում տեղի ունեցող նոր զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փախանակումն ու համագործակցության …

 

ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ համագործակցության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 14-ին կայացավ «Վերադարձի և վերաինտեգրման հարցերի շուրջ. համագործակցություն և համակարգում» խորագրով կլոր սեղան-տարեկան ամփոփիչ հավաքը, որի հիմնական նպատակը վերադարձի և վերաինտեգրման ոլորտում տեղի ունեցող նոր զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փախանակումն ու համագործակցության հնարավորությունների խթանումն էր:

Մասնակցեցին ՀՀ պետական իրավասու մարմինների, ոլորտում ակտիվ գործող միջազգային կառուցների և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հաղորդում ներկայացրեց ՀՀ միգրացիոն քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության մշակման ներկայիս գործընթացի մասին:

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Նվազեցնել անկանոն միգրացիան և մարդկանց շահագործումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մովսես Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը ներկայացրեցին ծրագրի ձեռքբերումները և ուսուցիչների համար նոր լույս ընծայված՝ «Միգրացիա» ուսումնական ձեռնարկը:

Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գործակալության կողմից Միգրա¬ցիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) աջակցությամբ իրականցվելիք նոր` «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագրի նպատակներն ու անելիքները ներկայացրեց ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանը:

Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի համանման բաղադրիչների փոխլրացման հնարավորությունները, ձեռք բերվեցին բազմակողմ համագործակցության պայմանավորվածություններ:

ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ միջև ս.թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է Համագործակցության հուշագիր:

«Վերադարձի և վերաինտեգրման հարցերի շուրջ. համագործակցություն և համակարգում» խորագրով կլոր սեղանը շարունակեց Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի` Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի ավանդույթները:

1214

2.jpg

4

68