Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել

Աջակցություն Լիբանանում եւ Հայաստանում միգրանտների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ սիրիահայ փախստականների Լիբանանից Հայաստան անվտանգ միգրացիային

Ծրագրի տեւողությունը` 01.01.2017-31.12.2019թթ.

Շահառուների թիվը` 600 խոցելի փախստական ​​ընտանիք՝ բաղկացած միջինը 5 անձից (իրազեկման բարձրացման, իրավաբանական խորհրդատվության, լեզվի դասընթացներ, մասնագիտական ​​եւ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցությաւն միջոցով)

Վայրը` ՀՀ ողջ տարածք, Լիբանան

Ընդհանուր նպատակը՝
Նպաստել Լիբանանի ​​եւ Հայաստանի ապաստան հայցողների, փախստականների ​​եւ միգրանտների իրավունքների պաշտպանությանը:

Թիրախ խումբը՝

  • խոցելի փախստական ​​ընտանիքներ
  • միգրանտների ​​եւ փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 2 սկսնակ կազմակերպություններ (դրամաշնորհների ​​եւ կարողությունների զարգացման միջոցով),
  • միգրացիայի ​​եւ փախստականների գործերով զբաղվող նախարարություններ ​​եւ պետական ​​գերատեսչություններ (քաղաքական առաջարկությունների ​​եւ քաղաքացիական հասարակության երկխոսության միջոցով),
  • ՀԿ-ցանցեր (կլոր սեղանի ձ​​եւաչափով կազմակերպված քննարկման միջոցով),
  • Հասարակության լայն շերտեր (տարբեր ԶԼՄ-ներով քարոզարշավի միջոցով):

Ակնկալվող արդյունքները ՝

  • Միգրանտների իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունների ցանցային համագործակցության ամրապնդում ​​եւ նրանց մասնակցություն քաղաքական գործընթացին:
  • Ծրագրի գործընկեր կազմակերպությունները իրավասու են վերահսկել քաղաքականության իրականացումը ​​եւ սատարել առաջարկությունների ընդունմանը՝ որակավորված ձեւով:
  • Միգրանտների իրավունքների իրազեկվածության բարձրացում բնակչության, ինչպես նա​​եւ միգրանտների (այդ թվում՝ ապաստան հայցողների ​​եւ փախստականների) շրջանում:
  • Լիբանանի ​​եւ Հայաստանի միգրանտների ու փախստականների կողմից սեփական իրավունքների ճանաչում ​​եւ պահանջատիրությանը հետամուտ լինել: Միգրանտների (այդ թվում ապաստան հայցողների ​​եւ փախստականների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական կազմակերպությունների հնարավորությունների խթանում
  • Լիբանանում ​​եւ Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականներին իրենց իրավունքների ​​եւ ապաստանի, Հայաստանում տարբեր ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում:

Գործունեություն`

  • Խթանել միգրանտների (այդ թվում՝ ապաստան հայցողներ ​​եւ փախստականներ) իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը ​​եւ վերահսկել համապատասխան քաղաքականության իրականացումը.
  • եռամսյակային կտրվածքով գործընկեր կազմակերպությունների մասնակցություն ազգային համաժողովներին (միգրանտների իրավունքների վերբերյալ),
  • գործընկեր կազմակերպությունների կողմից միգրանտների իրավունքները խորագրով կլոր սեղանների կազմակերպում՝ պետական ​​եւ ոչ-պետական կառույցների մասնակցությամբ,
  • միգրանտների ​​եւ փախստականների իրավունքների ու բացերի վերաբերյալ (իրավական դաշտը ​​եւ իրավունքների դե ֆակտո իրականացումը ներառող) հետազոտության իրականացում,
  • տարեկան ուսումնական այցերի կազմակերպում միգրանտների իրավունքների, շահերի պաշտպանության, քարոզի ​​եւ մոնիտորինգի ոլորտում փորձի փոխանակման նպատակով, վերոնշյալ հետազոտությունից բխող առաջարկություններով քաղաքական փաստաթղթի ձեւակերպում,
  • վերոնշյալ փաստաթղթի ներկայացում (քաղաքական) պետական ​​մարմիններին,
  • քարոզչական, տեղեկատվական նյութերի (փախստականներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների, փախստականների կարգավիճակի ​​եւ իրավունքների մասին գրքույկի, բուկլետի մշակում՝),
  • հիմնական շահագրգիռ կողմերի հետ համատեղ Հայաստանում 600 փախստական ​​ընտանիքների (այդ թվում՝ 500 սիրիահայ ընտանիքի) համար տեղեկատվական նիստերի իրականացում,
  • ԶԼՄ-ների շրջանում քարոզարշավի կազմակերպում՝ գիտելիքների հարստացման ​​եւ միգրանտների իրավունքների շուրջ տարբեր կառույցների ​​եւ քաղաքացիական հասարակության միջեւ հանրային բանավեճի խթանման նպատակով:

Միգրանտների (այդ թվում՝ ապաստան հայցողների ​​եւ փախստականների) հնարավորությունների ընդլայնում՝ սեփական իրավունքների իմացության ​​եւ միգրացիայից բխող բացասական ազդեցությունները կանխելու նպատակով.

  • Հայաստանում ապաստանած 300 փախստական ​​ընտանիքի տրամադրել իրավաբանական խորհրդատվություն
  • Տեղական կազմակերպությունների մասին տեղեկատվության գնահատում ​​եւ ընտրում, որոնք կստանան ֆինանսական աջակցություն. դիմումների ​​եւ դիմորդների անցկացնել կարողությունների զարգացման դասընթացներ ընտրված տեղական կազմակերպությունների ​​եւ միգրանտների, փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների համար,
  • տեղական կազմակերպությունների ֆինանսական աջակցության հետագա օգտագործում,
  • մշակել բուկլետներ սիրիահայ փախստականների իրավունքների ​​եւ նրանց տրամադրվող ծառայությունների մասին,
  • տարածել բուկլետները Սիրիայում մնացած սիրիահայերի շրջանում «Հայակական Կարիտասի» տվյալների բազայի միջոցով,
  • ապահովել «թեժ գիծ» տեղեկատվական ծառայություն սիրիահայերի համար թե Լիբանանում, թե Հայաստանում հեռախոսով, էլեկտրոնային փոստով, էլեկտրոնային կայքերով, սոցիալական ցանցերի միջոցով,
  • կազմակերպել լեզվի դասընթացներ Հայաստանում ապաստանած 300 սիրիահայ փախստականների համար,
  • որոշել սիրիահայ փախստականների հատուկ կարիքները տեղական աշխատաշուկայում ինտեգրման նպատակով,
  • անցկացնել դասընթացներ (արհեստագործական, ձեռներեցության) ​​եւ տրամադրել աշխատանքային շուկայում ինտեգրման խորհրդատվություն (բիզնեսի կազմակերպման)՝ ըստ բացահայտված կարիքների,
  • կազմակերպել դասընթացներ սիրիահայ երիտասարդության համար՝ ուղղված մարդու իրավունքների հարցերի շուրջ իրազեկվածության բարձրացմանը:

Գործընկերներ` Եվրոպական Մություն, Կարիտաս Լիբանան, Կարիտաս Ավստրիա

Ծրագրի ղեկավար` Լուսինե Ստեփանյան

Համակարգող` Անժելա Տեր-Վարդանյան