Սույն հայտ-հարցման նպատակն է ընտրել կազմակերպություն կամ կազմակերպություններ, ովքեր «Հայկական Կարիտասի» հետ կկնքեն պայմանագիր՝ Շիրակի և/կամ Գեղարքունիքի մարզերում Շահառուներին շինարարական ապրանքներ մատակարարելու համար։

Կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» հետ արդեն իսկ գործարար հարաբերության մեջ գտնվող ընկերություններից՝ բանակցությունների միջոցով, իսկ նորերի ընտրությունը՝ «Հայկական Կարիտասի» Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին համապատասխան։

Կազմակերպության ընտրության և նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով վերջինս «Հայկական Կարիտասին» է ներկայացնում իր կողմից մատուցվող ծառայության մասով ներքոնշյալ անհրաժեշտ ինֆորմացիան՝ ըստ նշված չափորոշիչների՝ մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 16:00` ք․ Գյումրի, Շիրակի մարզ, ք. Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբանցք 3, տ. 8 կամ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Արծրունի եղբայրներ 45 կամ Ռոմանի 7, ս. 4 հասցեներով և ուղարկել ch.mkhitaryan@caritas.am և s.baghdasaryan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ որպես վերնագիր նշելով՝ գնանշում՝ շինանյութ։ Ժամկետից ուշ ներկայացված գնանշումները չեն դիտարկվի`

  • «Հայկական Կարիտասի» կողմից ներկայացված նախնական հայտը ընդգրկող ապրանքների տեսակը, որակը, գինը (կից)
  • Շիրակի և/կամ Գեղարքունիքի մարզերում սեփական տրանսպորտով շինարարական ապրանքների մատակարարման, դրանք Շահառուի համար հարմար վայր բեռնաթափելու արժեքը /կախված շահառուի բնակության վայրի հեռավորությունից ու հարկի բարձրությունից՝ հաշվի առնելով ներքոնշյալ Ծրագրով ներկայացված ընդհանուր գնումների ծավալը/։
  • Ընդունման ժամանակ կոտրված և ոչ պիտանի ապրանքների հայտնաբերման դեպքում ապրանք/ներ/ի փոխարինումը նորով հստակ ժամկետներում։
  • «Հայկական Կարիտասի» կողմից հայտը ստանալուց հետո պատվերը Շահառուին վերջնական տրամադրելու հստակ ժամկետը։
  • Տեղեկատվություն համապատասխան շինարարական ապրանքներով կազմակերպության հագեցվածության, ընկերության պահեստներում դրանց առկայության կամ կարիքի դեպքում օպերատիվ կերպով դրանք ապահովելու մասին (անհրաժեշտության դեպքում ապրանքների մնացորդի վերաբերյալ մոնիթորինգի իրականացում «Հայկական Կարիտասի» կողմից)։
  • Կազմակերպության կողմից ներկայացվող այլ չափորոշիչներ, որոնք ընդունելի կլինեն «Հայկական Կարիտասի» համար։
  • «Հայկական Կարիտասի» կողմից ներկայացված ապրանքացուցակից դուրս ևս ներկայացնել փոխարինող և հնարավոր պահանջարկ ունեցող ապրանքների գնացուցակ։

 

Հակիրճ ծրագրի մասին

Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզեր

Անմիջական շահառուներ՝

Արցախյան պատերազմի արդյունքում՝

  • տեղահանված ընտանիքներ,
  • տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներ,
  • հակամարտությունից տուժած տեղի բնակիչներ։

Ծրագրի նպատակը

Աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց կյանքը:

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտասը» նախատեսում է իրականացնել կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար, ներառյալ՝ Արցախից տեղահանված, հյուրընկալող և պատերազմից տուժած այլ խոցելի ընտանիքներ։

 

Գնանշման հայտ-հարցում