Ներառական, համապատասխան և որակյալ կրթություն բոլորի համար
Ծրագրի տևողությունը՝ 01.09.2018-31.12.2019
Վայրը՝ ք. Գյումրի և Շիրակի մարզի 3 գյուղական համայնքներ
Շահառուներ և թիրախ խմբեր՝
- 4 դպրոց Գյումրիում, 3 դպրոց գյուղական համայնքներում
- 14 դպրոցի ադմինիստրատիվ աշխատող, 22 մանկավարժ
- 23 ծնողական խորհրդի ներկայացուցիչ
- 4 մանկապարտեզ Գյումրիում, 3 մանկապարտեզ գյուղական համայնքներում
- 7 մանկապարտեզի տնօրեն, 35 մանկապարտեզի դաստիարակ
- 2 տարածաշրջանային մանկավարժահոգեբանական աջակցման և գնահատման կենտրոններ
Գյումրիում և Արթիկում
- Հայկական Կարիտասի ʺՓոքրիկ Իշխան Կենտրոնʺ Գյումրիում՝ 17 աշխատակազմի անդամներ, 90 երեխա, որից 10-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ
- 100 գաղափարակիրներ, 20 ʺհավասարը հավասարինʺ մեթոդաբանության ուսուցանողներ
Նպատակ՝
Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության ապահովմանը
Խնդիրներ՝
- Ծնողական խորհուրդների հզորացում և ներառական կրթության աջակցման գործում նրանց մասնակցության խրախուսում
- Ներառական կրթությանն աջակցող կառույցների (ներառական ցերեկային խնամքի կենտրոններ, տարածաշրջանային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ) հզորացում
- Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի ձևավորում
- Դպրոցների և մանապարտեզների օժանդակում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընդունելությունն ապահովելու նպատակով
Գործընկեր՝ Կարիտաս Գերմանիա
Բյուջե՝ 144.995 €
Ծրագրի ղեկավար՝ Անահիտ Գևորգյան
Ծրագրի համակարգող՝ Լիլիա Համբարձումյան