«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հոգեբանի ք. Արտաշատում:
Տարածաշրջան՝ Արարատի մարզ, ք․ Արտաշատ
Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 2, 2021
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել ծրագրի շահառուներին հոգեբանական ծառայությունների մատուցման պատասխանատվություն: Անցկացնել անհատական, խմբային թերապիաներ, նպաստել նրանց խնդիրների լուծմանը հնարավորության սահմաններում։
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:
Հիմնական պարտականությունները՝
- Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն և աջակցություն (անհատական, խմբային) տրամադրել շահառուներին:
- Մշակել անհատական, խմբային հոգեբանական աշխատանքային ծրագրի բաղադրիչները և սահմանել ժամկետներ:
- Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, ինչպես նաև՝ ելնելով շահառուի կարիքներից՝ այցեր կատարել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական աշխատողի հետ համատեղ:
- Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել ծրագրի համակարգողին: Մշակել շահառուների համար անհրաժեշտ հոգեբանական միջոցառումների ամենամսյա պլանը:
- Պատրաստել և ծրագրի համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները։
- Բացել շահառուների անհատական հոգեբանական դեպքեր և հետևել անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Իրավասության շրջանակներում լրացնել հոգեբանական, ծրագրային ձևաթղթերը, յուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել։
- Անցկացնել պարբերական զրույցներ շահառուների հետ, հասկանալու նրանց մտահոգությունները, կարիքները։
- Պարբերաբար մասնակցել ծրագրային խմբակներին, անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, աջակցել ըստ անհրաժեշտության:
- Համագործակցել ծրագրային մյուս աշխատակիցների հետ՝ շահառուների դեպքերի արդյունավետ և համաչափ վարման նպատակով։
- Աջակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին:
- Համագործակցել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով շահառուի շահերը:
- Շարունակաբար աջակցել ծրագրի կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը և անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում մասնակցել ծառայության սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին:
- Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին:
- Կատարել Ծրագրի Ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ՝ կապված Ծրագրի ընդհանուր գործունեության հետ:
- Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին:
- Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության և էթիկայի կանոններին» և ՀԿ «Անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը» համապատասխան:
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Խոցելի խմբերի հետ անցակցրած հոգեբանական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Տարեցների և երեխաների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրության իմացություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և n.galstyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Ք. Արտաշատ, հոգեբան»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: