«Քաղաքացիական մասնակցության եւ թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական մեխանիզմների միջոցով»

Ծրագրի տեւողությունը՝ 12 ամիս

Իրականացման վայր՝ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրեր.  Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդագյուղ, Ցողամարգ, Փոքր Սարիար

Նպատակ՝ ծրագրի նպատակն է խթանել մասնակցային և թափանցիկ ինքնակառավարման մեխանիզմների ներդրումը խոշորացված համայնքում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում ապահովել շահագրգիռ կողմերի ավելի լայն մասնակցությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Խնդիրներ՝

  • Սարապատ խոշորացված համայնքում սոցիալական զարգացման խթանում քաղաքացիական մասնակցությունը մոբիլիզացնելու, համագործակցությունը ամրապնդելու եւ շահագրգիռ կողմերի կարողությունները հզորացնելու միջոցով:
  • Համայնքում ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և բնակչության միջև նպաստել արդյունավետ կապետրի կայացմանն ու ամրապնդմանն՝ ի շահ երիտասարդների բարեկեցության և զարգացման:
  • Հստակեցնել և սահմանել համայնքապետարանի հետ համագործակցության ձևաչափը՝ հիմանական շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ անցկացնելու միջոցով:
  • Ստորագրել փոխըմբռնման հուշագրեր Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Շիրակի մարզպետարանի և Սարապատի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
  • Մշակել «Քաղաքացիական մասնակցություն» առցանց համակարգի ցուցադրական տարբերակը (ՀՄ)՝ տեղական ինքնակառավարման մարմիններում թափանցիկության և հանրային մասնակցության խթանման նպատակով:
  • Համայնքում ձևավորել ներկայացուցչական աշխատանքային խումբ՝ «Համայնքային մասնակցություն» համակարգի (ՀՄՀ) ներկայացման և գործարկման նպատակով:
  • Աշխատանքային խմբի և համայնքային հիմնական շահագրգիռ կողմերի համար անցկացնել կարողությունների զարգացմանն ուղղված գործողություններ (դասընթացներ, սեմինարներ)՝ գործնական հմտությունների բարելավման նպատակով:
  • «Համայնքային մասնակցություն» համակարգի (ՀՄ) ներկայացման համար թիրախ բնակավայրերում կազմակերպել իրազեկվածության բարձրացմանն ուղղված հանդիպումներ:
  • «Համայնքային մասնակցություն» համակարգի (ՀՄՀ) շահագործման արդյունքները ներկայացնելու նպատակով տեղական իշխանությունների, համայնքային բնակիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղական հեռուստաընկերությամբ կազմակերպել անիմացիոն տեսահոլավակի և հանրային քննարկման հեռարձակում:

 

Գործընկեր՝ Կարիտաս Ֆրանսիա

Տեղական գործընկեր՝ «Սմարթ սիթի. համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ

Բյուջե՝ 24.128 €

Ծրագրի ղեկավար՝ Զառա Աղանյան

Համայնքային կազմակերպիչ՝ Մոնիկա Խորոտյան

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793